• Latest news

2183 տղամարդ Հայաստանում անցել է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման սկրինինգ

31 հունվարի, 2017  15:04

ՀՀ առողջապահության նախարարությունը ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու վերահսկմանն ուղղված ծրագրերի շրջանակում նախորդ տարի` սեպտեմբերից դեկտեմբերը ներառյալ, իրականացրել է շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման սկրինինգ: Ծրագրի շրջանակներում 40-ից 70 տարեկան արական սեռի 2183 անձ անցել է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման սկրինինգ:

Ինչպես տեղեկացնում է ԱՆ մամլո ծառայությունը, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպվել է ուրոլոգի խորհրդատվություն, պրոստատ սպեցիֆիկ հակածնի հետազոտություն, ներքին օրգանների սոնոգրաֆիա, մեզի ընդհանուր քննություն, ուրոֆլոումետրիա: 

Սկրինինգի ընթացքում իրականացված հետազոտությունների արդյունքում 2183 արական սեռի անձից 1248-ը (57,2%) համարվել է շագանակագեղձի քաղցկեղի ցածր ռիսկի խումբ, իսկ 935-ը (42,8%) շագանակագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի խմբում է, որոնցից 585-ին (62,6%) ցուցված է շարունակական հսկողություն և կրկնակի հետազոտության իրականացում յուրաքանչյուր տարին մեկ անգամ, իսկ 350-ի (37,2%) մոտ հայտաբերվել են տարբեր շեղումներ: Իրականացված հետազոտությունների արդյունքում 4 պացիենտի մոտ հայտնաբերվել է շագանակագեղձի մետաստատիկ քաղցկեղ:

Բացի այդ, հայտնաբերվել են նաև միզասեռական համակարգի այլ ուռուցքային հիվանդություններ: Այսպես` 23 պացիենտի մոտ (2,5%) հայտնաբերվել է միզապարկի նորագոյացություն, 1-ի մոտ` միզածորանի նորագոյացություն, 1-ի մոտ` երիկամի նորագոյացություն:

Նշենք, որ առաջնային օղակում շարունակական իրականացվում են ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու վերահսկմանն ուղղված միջոցառումներ` միտված հասարակության համանպատասխան խմբերում հիվադությունների ռիսկի գործոնների տարածվածության հայտնաբերմանը և հիվադությունների կանխարգելմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել