• Latest news

Թեյն ու սուրճը կարող են ավելորդ քաշի պատճառ դառնալ

1 փետրվարի, 2017  21:30

Շատ մարդիկ ամեն օր մի քանի բաժակ սուրճ կամ թեյ են խմում եւ անգամ չեն էլ կասկածում, որ այդ ըմպելիքները կարող են ավելորդ քաշի պատճառ դառնալ, եթե, իհարկե, դրանք շաքար են պարունակում։ Թեյն ու սուրճը գրեթե կալորիա չեն պարունակում, բայց շատերը դրանց մեջ ավելացնում են շաքար, սերուցք կամ բուրավետ այլ նյութեր։ Այդ հավելումներն առաջին հայացքից անվնաս թվացող ըմպելիքը շատ կալորիական են դարձնում։

Համեմատության համար նշենք, որ սերուցքով ու կաթով սուրճի մեկ բաժակը 69 կալորիայով ավելի սննդարար է, քան սովորական սեւ սուրճը։ Այդ կալորիաների 60 տոկոսը հենց շաքարն է։ Մնացածը ճարպ է։

Կաթով եւ շաքարով թեյը 43 կալորիայով ավելի սննդարար է, քան սովորական թեյը։ Իհարկե կաթը կալցիում է պարունակում, որն օրգանիզմի համար օգտակար է։ Բայց ըմպելիքի մեջ ավելացվող կաթը շատ չնչին քանակությամբ կալցիում է պարունակում, որպեսզի ինչ–որ լուրջ օգուտ տա մարդու օրգանիզմին։

Մասնագետները նաեւ կոչ են անում խուսափել սրճարաններում մատուցվող «կարամելայի կապուչինոներից»։ Դրանց մեջ ավելի շատ շաքար կա, քան շոկոլադե բատոնի մեջ։ Օրինակ՝ կաթով, շաքարով, սերուցքով եւ այլ հավելումներով սուրճը կարող է մինչեւ 500 կալորիա պարունակել։ Միջին վիճակագրական կինն օրական սպառում է 1500-2000 կալորիա, ուստի մի սուրճի համար 500 կալորիան չափազանց շատ է։

Եթե Դուք չեք ուզում գիրակալ, մասնագետները խորհուրդ են տալիս սուրճն ու թեյը խմել առանց հավելումների, առավել եւս՝ շաքարի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել