• Latest news

Մարգարին. կարելի՞ է այն օգտագործել սննդի մեջ

2 փետրվարի, 2017  15:49

Ժամանակին մարգարինը օգտակար մթերք էր համարվում, սակայն այսօր մասնագետները կասկածի տակ են դնում դրա օգտակարությունը։ Ի՞նչ է իրականում իրենից ներկայացնում մարգարինը, եւ արժի՞ այն օգտագործել սննդի մեջ։ Այդ հարցերի պատասխանները NEWS.am Medicine–ի թղթակցին օգնել է գտնել դիետոլոգ եւ էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը։

Մարգարինը քիմիական լաբորատորիաներում հիդրոգենացված բուսական ճարպ է, որը քիմիական մշակման արդյունքում փոխում է խտությունն ու կարծրանում։ Մասնագետը նշեց, որ նման ճարպերն անբնական են մարդու օրգանիզմի համար։ Մենք հիդրոգենացված ճարպեր մարսելու ֆերմենտներ չունենք, այդ պատճառով մեզ համար ցանկալի չէ դրանց օգտագործումը, որը կարող է հանգեցնել ճարպային փոխանակման խախտումների։

Հետաքրքիր է, որ ժամանակին մարգարինը առողջ մթերք էր համարվում, քանի որ խոլեստերին չէր պարունակում։ Մի քանի տասնամյակ առաջ մարդկանց անգամ կոչ էին անում հրաժարվել կարագից եւ անցնել մարգարինի։ Այն ժամանակ աշխարհում ակտիվ պայքար էր ընթանում խոլեստերինի դեմ, որը, սակայն, շատ տխուր հետեւանքներ ունեցավ։ Անբնական հիդրոգենացված ճարպի՝ մարգարինի եւ սփրեդների մեծաքանակ օգտագործումը, ճարպերից հրաժարվելը եւ այկ սխալ մոտեցումներ բերեցին նրան, որ ճարպափոխանակության խանգարման հետեւանքով շատ մարդկանց մոտ ավելորդ քաշ եւ մետաբոլիկ համախտանիշ ի հայտ եկավ։ Այսօր մասնագետները խոսում են, որ կա ճարպակալման եւ մետաբոլիկ համախտանիշի իսկական պանդեմիա։

Ամենահետաքրքիրն այն է, որ կենդանական ճարպերում առկա խոլեստերինից ունեցած վախը շատ անհիմն է։  Իրականում խոլեստերին արտադրվում է մեր օրգանիզմում, եւ դա ամենակարեւոր նյութերից մեկն է, որն անհրաժեշտ է օրգանիզմի կենսագործունեության եւ հորմոնալ համակարգի նորմալ աշխատանքի համար։

Ավելին՝ խոլեստերինը առողջ մարդկանց արյան վրա գրեթե չի ազդում։ Մեր օրգանիզմի խոլեստերինի միայն 30 տոկոսն ենք ստանում սննդամթերքից, մնացածը մեր օրգանիզմն արտադրում է ինքը։ Այդպիսով, ինչպես նշում է մասնագետը, խոլեստերինի բարձր քանակն արյան մեջ նյութափոխանակության խանգարման հետեւանք է, այլ ոչ թե սննդի մեջ մեծաքանակ խոլեստերին օգտագործելու։ Այդ պատճառով բնական կենդանական ճարպերից հրաժարվել՝ հօգուտ քիմիական ճանապարհով հիդրոգենացված ճարպերի, առնվազն անհիմն է։

Այսպիսով, մասնագետը նշում է, որ մարգարինը՝ ընդ որում, ցանկացած մարգարին, անգամ եթե «շատ որակով» չի կարող օգտակար լինել առողջության համար, ընդհակառակը, այն այսպես թե այնպես վնասակար է։

Ինչո՞վ փոխարինել մարգարինը։ Բնական ճարպերով՝ թե կենդանական ծագման (կարագ), թե բուսական (առաջին զտման ձիթապտղի յուղ, արեւածաղկի յուղ, եգիպտացորենի յուղ)։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել