• Latest news

Ի՞նչ վիրահատություններ են կատարում արտաքին եւ միջին ականջի հիվանդությունների ժամանակ. մասնագետ

2 փետրվարի, 2017  21:07

«Աստղիկ» ԲԿ ԼՕՌ ծառայությունն ունի ընդամենը մեկ եւ կես տարվա պատմություն: Չնայած այդ հանգամանքին, կենտրոնում արդեն հաջողությամբ կատարվում են լսողությունը լավացնող վիրահատություններ՝ արտաքին եւ միջին ականջի մի շարք հիվանդությունների ժամանակ: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց կլինիկայի ականջաբան, Մ.Հերացու անվան ԵրՊԲՀ  ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դոցենտ Նունե Նահապետյանը:

Նա նշեց, որ ծանրալսություն առաջանում է ինչպես արտաքին եւ միջին, այնպես էլ ներքին ականջի հիվանդությունների դեպքում: Առաջին երկու դեպքում ծանրալսությունն ունի հաղորդչական բնույթ, այսինքն խանգարվում է ձայնի հաղորդումը: Ներքին ականջի ախտահարումների դեպքում ախտահարվում է ձայնի ընկալումը (սենսոնեւրալ ծանրալսություն): Այսպիսի ծանրալսությունը, եթե ունի սուր բնույթ, պահանջում է անհապաղ բուժական միջամտություն: Քրոնիկ սենսոնեւրալ ծանրալսության դեպքում հաճախ պահանջվում են  լսողական սարքեր, իսկ ավելի ծանր դեպքերում նույնիսկ կոխլեար իպլանտացիա:

Արտաքին ականջի մի շարք ախտահարումների (անցուղու ստենոզ, օստեոմա, էկզոստոզ) եւ միջին  ականջի ախտահարումների (քրոնիկ միջին օտիտների) դեպքում լսողության վերականգնումը հնարավոր է վիրաբուժական միջամտությամբ, ինչը եւ հաջողությամբ իրականացվում է «Աստղիկ» ԲԿ-ում, նորագույն սարքավորումների  եւ որակյալ իմպլանտների առկայության պայմաններում:

«Մեր կատարած վիրահատությունները նորություն չեն, պարզապես բաժանմունքը հագեցված է ժամանակակից մանրադիտակով  եւ էնդոսկոպով, ականջի վիրահատությունների ժամանակ անհրաժեշտ գործիքներով եւ նյութերով, ինչպես նաեւ Grace Medical ընկերության լսողական ոսկրիկների վերջին սերնդի ամբողջական եւ մասնակի փոխարինիչներով (ТОRP եւ PORP) եւ ասպանդակի փոխարինիչով, որ կիրառվում է օտոսկլերոզի բուժման նպատակով: Այս բոլորը մեծապես ազդում  են բուժման արդյունավետության վրա»,- ասաց Նունե Նահապետյանը:

Կլինիկայում կատարվում են միջին ականջի բոլոր վիրահատությունները: Բժիշկը մասնավորապես  նշեց, որ քրոնիկական թարախային միջին օտիտի վիրաբուժությունը 2 նպատակ ունի՝ արմատախիլ անել միջին ականջում տեղակայված բորբոքային պրոցեսը եւ վերականգնել ձայնի հաղորդման տրանսֆորմացիոն մեխանիզմը: «Դա հիմնականում միամոմենտ է կատարվում, բայց դեպքեր են լինում, երբ ստիպված ենք վիրահատությունը 2 փուլով կատարել»,- նշեց նա: Վիրահատությունները հիմնականում կատարվում են մանրադիտակի վերահսկմամբ, բայց միջին ականջի այն հատվածների ախտահարման դեպքում, որոնք հնարավոր չէ տեսնել մանրադիտակի ուղիղ լույսով, օգնության է գալիս էնդոսկոպը, որը հնարավորություն է տալիս առանց պտկաձեւ ելունի ոսկրի եւ նրա լորձաթաղանթի հատման ուղղակի ներանցուղային մոտեցումով արմատախիլ անել ախտաբանական պրոցեսը թմբկախորշից: Դա օգնում է  պահպանելու միջին ականջի նորմալ անատոմիան՝ խիստ նվազեցնելով հիվանդության կրկնության հնարավորությունը:

Բժիշկը պարզաբանեց, որ 0 աստիճանի էնդոսկոպն ապահովում է վիրաբուժական դաշտի ավելի լայն դիտարկում, իսկ 30 կամ 45 աստիճան անկյունով էնդոսկոպը հնարավորություն է տալիս դիտարկել նաեւ միջին ականջի «թաքնված անկյունները»: Էնդոսկոպը հիմնականում օգտագործվում է թմբկախորշի առաջային եւ հետին հատվածները, ինչպես նաեւ վերթմբկախորշային տարածությունը հետազոտելու համար: Սակայն, էնդոսկոպիկ վիրահատությունների ժամանակ  բժիշկը աշխատում է միայն մեկ ձեռքով, քանի որ մյուսով պահվում է էնդոսկոպը: «Այդ պատճառով վիրահատությունները հաճախ կատարվում են մանրադիտակի հսկողության տակ՝ վիրահատության որոշ էտապներում էնդոսկոպի կիրառմամբ»,- պարզաբանեց բժիշկը:

Հիշեցնենք, որ «Աստղիկ» ԲԿ-ի օտորինոլարինգոլոգիայի բաժանմունքը հագեցած է էնդոսկոպիկ վիրահատությունների վերջին սերնդի գործիքակազմով: Կլինիկայի ձեռք բերած KARL STORZ ընկերության էնդոսկոպն ունի 0, 30, 45 եւ 70 աստիճանի անկյունների տեսադաշտով դիտակներ, նաեւ ասպիրացիոն, փափուկ եւ ոսկրային հյուսվածքների համար կտրող շեյվերներ՝ արտածծման եւ լվացող համակարգերով, որոնք լայնորեն կիրառվում են քթի եւ հարակից խոռոչների հիվանդությունների բուժման նպատակով: Այդ ամենը հնարավորություն է տալիս հետազոտել եւ ախտորոշել ԼՕՌ հիվանդությունների լայն սպեկտր, իսկ վիրահատությունները  կատարել՝ չդիմելով արմատական վիրաբուժական միջամտությունների:

«Աստղիկ» ԲԿ ԼՕՌ ծառայության աշխատակիցներն իրականացնում են Քիթ-կոկորդ ականջաբանություն, գլխի եւ պարանոցի վիրաբուժություն մասնագիտությամբ ախտորոշիչ-բուժական գործունեությունն իր ողջ ծավալով՝  ԼՕՌ օրգանների հետազոտության եւ բուժման նորագույն մեթոդների ներդրմամբ.

1.Արտաքին եւ միջին ականջի վիրաբուժություն օտոմիկրոսկոպի  եւ օտոէնդոսկոպի կիրառմամբ՝  անցուղու պլաստիկա, միջին ականջի սանացիոն եւ լսողությունը վերականգնող վիրահատություններ` տիմպանոպլաստիկա, տիմպանոմաստոիդէկտոմիա, օսիկուլոպլաստիկա, ստապեդոպլաստիկա;

 

2. Քթի հարակից խոռոչների ֆունկցիոնալ էնդոսկոպիկ վիրաբուժություն, վերծնոտային, էթմոիդալ, ճակատային, հիմային խոռոչների արմատական վիրահատություն, քթի միջնապատի ուղղում, խեցիների վրա կատարվող միջամտություններ՝ կաուտերիզացիա, կոբլացիա, մասնահատում միկրոդեբրայդերով, ենթալորձաթաղանթային եւ մասնակի մասնահատումներ

Էսթետիկ եւ ֆունկցիոնալ ռինոպլաստիկա;

3.Ադենոիդէկտոմիա, տոնզիլէկտոմիա ավանդական մեթոդով եւ կոբլատորի    օգնությամբ, ուվուլոպալատոֆարինգոպլաստիկա ;

4.ԼՕՌ օրգանների բարորակ եւ չարորակ նորագոյացությունների եւ բնածին արատների վիրաբուժություն։

Բաժանմունքի աշխատակիցները համագործակցում են ԱՄՆ-ի  եւ Եվրոպական առաջատար համալսարանական կլինիկաների օտոնեյրովիրաբույժների,  քիթկոկորդականջաբանների, ինչպես նաեւ Մոսկվայի ՌԴ Բլոխինի անվան Ուռուցքաբանության կենտրոնի հետ ՝ խորհրդակցությունների եւ փորձի փոխանակման շրջանակներում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել