• Latest news

Հայաստանում հաջողությամբ կիրառում են կրծքի քաղցկեղի օրգանպահպանող բուժում. մասնագետ

3 փետրվարի, 2017  19:44

21-րդ դարում կրծքագեղձի քաղցկեղի բուժման մոտեցումները տարբերվում են նրանցից, որոնք կային նախորդ դարում։ 20-րդ դարում հիվանդներին փորձում էին բուժել «ցանկացած գնով» եւ չէին խորշում կանանց խոշտանգող վիրահատություններից, որոնք նրանց հաշմանդամ էին դարձնում։ Սակայն այսօր մասնագետներն արդեն մտածում են ոչ միայն այն մասին, թե ինչպես օգնեն հիվանդին ողջ մնալ, այլ նաեւ այն մասին, թե ինչպես նրա համար առավելագույնս բարձր կյանքի որակ ապահովել այն բանից հետո, երբ հիվանդությունը կհաղթահարվի։ Այս մասին ասել է «Նաիրի» ԲԿ օնկոգինեկոլոգ Արտյոմ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ նախկինում ռադիկալ մաստոտեկտոմիա շատ հաճախ էին կատարում՝ քաղցկեղային ուռուցքի հետ միասին հեռացնում էին հիվանդի կուրծքը։ Բնականաբար, դա բացասաբար էր անդրադառնում այդ կանանց հետագա կյանքի որակի եւ նրանց ինքնագնահատականի վրա։ Որոշ կանանց մոտ անգամ կեցվածքի խնդիրներ էին առաջանում, հատկապես, եթե երկրորդ կուրծքն ավելի ծանր էր լինում։

Այսօր մեծամասամբ այդ խնդիրներից կարելի է խուսափել, քանի որ ժամանակակից վիրաբույժները նախընտրում են օրգանները պահպանող վիրահատություններ կատարել։ Նրանք հեռացնում են ոչ թե ամբողջ կրծքագեղձը, այլ միայն ուռուցքը։ Այդպիսով, ինչպես նշեց Արտյոմ Ստեփանյանը, կինը վիրահատությունից հետո կարող է տուն վերադառնալ՝ առանց կրծքից զրկվելու։ Նման վիրահատությունների արդյունքներն ավելի վատը չեն, քան ռադիկալ անդամահատումները։ Ավելին՝ դրանից հետո հիվանդները շատ ավելի արագ էին վերականգնվում եւ վերադառնում սովորական կյանքի։

Մասնագետի խոսքով՝ նման վիրահատություններ Հայաստանում արդեն հաջողությամբ կատարվում են, եւ դրանց արդյունքներն ավելի քան գոհացնող են, հատկապես եթե ուռուցքը վաղ փուլում են հայտնաբերում։

«Այսօրվա ուռուցքաբանների եւ օնկոգինեկոլոգների նպատակը ոչ թե հիվանդին բուժելն է, այլ նաեւ այնպես անել, որ բուժումից հետո նա կարողանա նորմալ կյանքի վերադառնալ, եւ որպեսզի նրա դեմքին երջանիկ ժպիտ շողա»,– ասել է մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է