• Latest news

PSA–թեստ հանձնելու 4 պատճառ, եթե 40-նն անց տղամարդ եք

7 փետրվարի, 2017  21:29

Պրոստատ-սպեցիֆիկ անտիգենը (prostate specific antigene, PSA) արյան թեստ է, որը թույլ է տալիս հայտնաբերելու շագանակագեղձի քաղցկեղը վաղ փուլերում, ինչպես նաեւ քաղցկեղի այս տեսակի զարգացման ռիսկը։ Ուրոլոգ Հրաչիկ Պետրոսյանը NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում պատմել է, թե ինչու 40-նն անց տղամարդիկ գոնե մեկ անգամ պետք է հանձնեն այս թեստը։

Շագանակագեղձի քաղցկեղը կարող է չունենալ որեւէ ախտանշաններ

Շագանակագեղձի տեղայնացված քաղցկեղը, սովորաբար, չունի ախտանշաններ, այդ պատճառով տղամարդը կարող է նույնիսկ չկասկածել, որ հիվանդ է։ Այս թեստը, սակայն, կարող է  հայտնաբերել ինչպես հիվանդությունը, այնպես էլ ապագայում դրա զարգացման բարձր ռիսկը։

Շագանակագեղձի քաղցկեղի վաղ աղտորոշումը բուժվելու հնարավորություն է տալիս

Շագանակագեղձի քաղցկեղը կարելի է բուժել, եթե հիվանդությունը հայտնաբերվի վաղ փուլում։ Ցավոք, քաղցկեղի այս տեսակը հիվանդների մոտ հայտնաբերվում է 3-4–րդ փուլերում, երբ բուժումն արդեն քիչ արդյունավետ է։ Եթե տղամարդիկ ավելի մեծ ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը եւ սքրինինգ թեստեր անցնեն, ապա ոչ միայն քաղցկեղը՝ բոլոր հիվանդությունները շատ ավելի վաղ կախտորոշվեն, ինչը կմեծացնի արդյունավետ բուժման հավանականությունը։

PSA–թեստ՝ հեշտ եւ առանց ցավի

Պրոստատ-սպեցիֆիկ անտիգենը շագանակագեղձի հյուսվածքներին բնորոշ սպիտակուց է, որն օգտագործվում է որպես այս օրգանի օնկոմարկեր: Հիվանդին անհրաժեշտ է միայն արյուն հանձնել, ինչը եւ թույլ կտա որոշել արյան մեջ այս սպիտակուցի մակարդակը՝ շագանակագեղձի քաղցկեցի կամ դրա առաջացման ռիսկը պարզելու համար։ Սա շատ հեշտ անալիզ է, որը չի պահանջում սարսափելի կամ ցավոտ գործողություններ։

Ժառանգականությունը՝ ռիսկի գործոն

Արեւմտյան երկրներում 50-75 տարեկան տղամարդկանց խորհուրդ են տալիս պարբերաբար հանձնել այս անալիզը։ Սակայն, եթե մարդու մերձավոր ազգականների մոտ եղել է շագահանակագեղձի քաղցկեղ, ապա  անալիզը պետք է հանձնել շատ ավելի երիտասարդ տարիքում՝ 35-40 տարեկանում, կամ էլ՝ իր ազգականի մոտ քաղցկեղի հայտնաբերման տարիքից 10–ը տարի առաջ։ Ժառանգականությունը շագահանակագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկի հիմնական գործոններից է.  ուրոլոգ Հրաչիկ Պետրոսյանը նշում է, որ եթե հիվանդի հայրը շագահանակագեղձի քաղցկեղով է հիվանդացել, ապա հիվանդի մոտ դրա զագարցման ռիսկը ավելանում է 7 անգամ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել