• Latest news

Առողջապահության նախարարությունը Բրազիլիա մեկնողներին առաջարկում է պատվաստվել դեղին տենդի դեմ

8 փետրվարի, 2017  16:23

ՀՀ առողջապահության նախարարությունը Բրազիլիա մեկնողներին առաջարկում է մեկնումից առնվազն 10 օր առաջ պատվաստվել դեղին տենդի դեմ, ինչպես նաեւ տեղում պաշտպանիչ միջոցներ օգտագործել մոծակների խայթոցից խուսափելու նպատակով:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունը ՀՀ պետական սահմանի անցման կետերում ուժեղացրել է հսկողությունը էնդեմիկ եւ համաճարակային իրվիճակով անապահով երկրներից, մասնավորապես՝ Բրազիլիայից ժամանած անձանց (այդ թվում` տարանցիկ ուղեւորների) առողջական վիճակի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տեղեկատվության համաձայն 2017թ. հունվարի վերջին Բրազիլիայի մի քանի նահանգներում արձանագրվել են դեղին տենդի բռնկումներ: Արձանագրված ավելի քան 410 դեպքի (կասկածելի եւ հաստատված) մեծ մասը եղել է մահվան ելքով: 2000 թվականից ի վեր սա Բրազիլիայում դեղին տենդով հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել