• Latest news

Հետազոտություն. Ֆիզիկական վարժությունները չեն օգնի նիհարել

8 փետրվարի, 2017  22:30

Ֆիզիկական ակտիվությունը օգտակար է առողջության համար, քանի որ նվազեցնում է սիրտանոթային հիվանդությունների եւ դիաբետի ռիսկը։ Սակայն, պարզվում է, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նաեւ բացում է ախորժակը։ Հավանաբար, այդ պատճառով էլ սպորտով զբաղվողները ավելի շատ են սնվում կամ օրվա մնացած մասը ավելի պասիվ են լինում։ Այդպիսով, որպես կանոն,  նրանց չի հաջողվում նիհարել։

Loyola University Chicago համալսարանի մասնագետների հետազոտություններին մասնակցել են Միացյալ Նահանգների, Գանայի, Ճամայկայի եւ Սեյշելյան կղզիների բնակիչները։ Կամավորները մեկ շաբաթվա ընթացքում ակտիվությանը հետեւող սարք են ունեցել գոտկատեղին ամրացված։ Բացի այդ, գիտնականները չափել են մասնակիցների քաշը, հասակը եւ օրգանիզմում ճարպերի քանակը։ Այնուհետեւ հետազոտողները հանդիպել են կամավորների հետ եւս երկու անգամ (մեկ կամ երկու տարի անց)։

Հետազոտության սկզբում ամենից քիչ կշռում էին Գանայի մասնակիցները։ Տղամարդկանց եւ կանանց միջին քաշը 63 կիլոգրամ է եղել։ Իսկ ամենից գերը ամերիկացիներն էին (կանանց միջին քաշը 91,6, տղամարդկանցը՝ 93,4 կիլոգրամ է եղել)։ Գանացիները, ամերիկացիների համեմատ, ավելի լավ մարզավիճակում էին գտնվում։

Այսպես, գանացի տղամարդկանց 76 եւ կանանց 44 տոկոսը կատարում էր ԱՄՆ–ի մասնագետների նշած ֆիզիկական ակտիվության չափաբաժինը (շաբաթական առնվազն 2,5 ժամ միջին լարվածության աէրոբիկայի պարապմունքներ)։ Ամերիկացի մոտ այդ ցուցանիշը կազմում էր 44 տոկոս  տղամարդկանց եւ 20 տոկոս կանանց համար։ Սակայն, գինտականները նկատել էին, որ քաշի ավելացում է արձանագրվում բժիշկերի խորհուրդներին հետեւող կամավորների մոտ՝ անկախ նրանից, թե որ երկրում են նրանք ապրում։

Օրինակ, բժիշկների խորհուրդներին հետեւող ամերիկացիները մեկ տարվա ընթացքում 200 գրամ քաշ են ավելացրել, իսկ չհետեւողները՝ նիհարել են 600 գրամով։ Գիտնականները  նաեւ նկատել են, որ դիետան շատ ավելի մեծ ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա, քան՝ ֆիզիկական ակտիվությունը։ Մասնագետները նաեւ պարզել են, որ ամերիկացիները օրական 1000 կալորիայով ավելի են սպառում, քան գանացիները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել