• Latest news

Միջերկրածովյան սննդակարգը կօգնի կանխել երեխաների հիպերակտիվության ախտանիշը

9 փետրվարի, 2017  22:31

Միջերկրածովյան սննդակարգին հետեւող երեխաների շրջանում ուշադրության դեֆիցիտի եւ հիպերակտիվության ախտանիշն (ՈւԴՀԱ) ավելի հազվադեպ է հանդիպում, քան ուրիշ, պակաս առողջ սննդակարգի հետեւող նրանց հասակակիցների շրջանում: Նման եզրակացության են եկել Բարսելոնի համալսարանի գիտնականները:

Նրանց հետազոտությանը 6-ից մինչեւ 16 տարեկան 120 երեխա եւ դեռահաս է մասնակցել: Կամավորներից 60-ը տառապել է ՈւԴՀԱ-ով, 60-ը՝ ոչ: Մասնակիցները պատասխանել են իրենց սննդակարգին վերաբերող հարցերին: Սննդակարգի վերլուծությամբ պարզվել է, որ այն երեխաների մոտ, որոնց սննդակարգն ավելի քիչ է նմանվել միջերկրածովյանին, ավելի հաճախ է ՈւԴՀԱ ախտորոշվել՝ այն երեխաների համեմատությամբ, որոնց սննդակարգն ավելի շատ է նմանվել այդ սննդակարգին: Դրանից բացի, գիտնականների ուշադրությունն է գրավել այն փաստը, որ ՈւԴՀԱ-ով հաճախ տառապել են շատ կոնֆետ, քաղցր ըմպելիքներ  եւ քիչ յուղոտ ձուկ օգտագործող երեխաները:

Միջերկրածովյան սննդակարգը նախատեսում է մեծ քանակով բանջարեղենի, մրգերի, ընկուզեղենի, լոբազգիների, հատիկաբույսերի, ձիթապտղի յուղի օգտագործում, ձկնեղենի, գինու, կաթնամթերքի չափավոր օգտագործում եւ մսի սահմանափակ օգտագործում: Մասնագետները դեռեւս չեն կարող ճշգրիտ ասել, թե նման սննդակարգն ինչու եւ ինչպես է ազդում երեխաների առողջության վրա: Սակայն հույս ունեն, որ իրենց հետազոտությունը կօգնի շատ երեխաների մոտ ՈւԴՀԱ-ն կանխելուն. մասնագետները նշել են, որ եթե երեխաները ճիշտ սնվեն եւ որքան հնարավոր է քիչ քաղցր ուտեն, դա կօգնի նրանց առողջության ամրացմանը եւ մի շարք հիվանդությունների առաջացման կանխմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել