• Latest news

Ճապոնիայում ստեղծել են վիրուսների արագ հայտնաբերման սարք

10 փետրվարի, 2017  15:39

Ճապոնացի գիտնականները ստեղծել են եզակի կոմպակտ սարք՝ ընդամենը 500 գրամ քաշով, որը թույլ է տալիս մոտ 10 րոպեում մարդու մոտ հայտնաբերել զանազան վիրուսների եւ բակտերիաների առաջացրած այս կամ այն ինֆեկցիոն հիվանդության առկայությունը եւ տեսակը:

«Սարքի վաճառքը նախատեսվում է արդեն ընթացիկ տարում»,- հայտնել է Nihon Itagarasu ընկերության պաշտոնական ներկայացուցիչը, որն այս սարքը մշակել է Արդյունաբերական գիտությունների եւ տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (Սանսոկեն) մասնագետների հետ համատեղ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Հիմա վիրուսի առկայությունը հայտնաբերելու եւ տեսակը որոշելու համար պահանջվում է ստացիոնար ծանր սարքավորում, որը տեղակայված է միայն մասնագիտացված հաստատություններում: Ներկայումս Ճապոնիայում նման ստուգումը մոտ 1 ժամ է տեւում: «Նոր սարքը թույլ է տալիս դա կատարել մոտ 10 րոպեում՝ ըստ թքի կամ արյան նմուշի»,- ասել է ընկերության ներկայացուցիչը: Սարքը հատուկ մարտկոցով է աշխատում, այն կարելի է հեշտորեն հասցնել հեռավոր շրջաններ, օգտագործել սովորական պոլիկլինիկաներում, սննդարդյունաբերության ձեռնարկություններում, օդանավերում, ֆերմաներում՝ օրինակ, թռչնագրիպի առաջացման կասկածի դեպքում:

«Սակայն սարքն աշխատեցնելու համար հատուկ գիտելիքներ են պահանջվում, այն նախատեսված է մասնագետների համար: Կարծում եմ, որ սարքը կենցաղային մակարդակում չի կիրառվի»,- պարզաբանել է ընկերության ներկայացուցիչը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել