• Latest news

Հայ բժշկության ապագան սփյուռքի հետ համագործակցության մեջ է. մասնագետ

10 փետրվարի, 2017  20:31

Հայ բժշկության ապագան սփյուռքի հետ համագործակցության մեջ է։ Հենց զարգացած երկրների հայ մասնագետների հետ շփվելը կարող է օգնել Հայաստանում բժշկությունը նոր մակարդակի վրա բարձրացնել, տեղի բժիշկների մոտ ձեւավորել նոր մենթալիտետ։ NEWS.am Medicine–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել շաքարախտի մասնագետ Հակոբ Անթառամյանը։

Նրա խոսքով՝ սփյուռքի հետ առավել սերտ համագործակցությունը կարող է բարելավել Հայաստանում բժշկական կրթության մակարդակը, իսկ գործող բժիշկներին նոր գաղափարներ գիտելիքներ տալ։ Ավելին՝ արեւմտյան երկրների օրինակով Հայաստանը կարող է սկսել ավելի արդյունավետ ծրագրեր իրականացնել բազմաթիվ կյանքեր խլող ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման համար։

Հակոբ Անթառամյանի կարծիքով Հայաստանում հիմա երիտասարդ բժիշկների լավ սերունդ կա։

«Նրանք վառ են, տաղանդավոր, ակտիվ, ամբողջ ժամանակ սովորում են, այցելում գիտաժողովներ եւ փորձ ու գիտելիք փոխանակում գործընկերների հետ։ Ես չեմ կասկածում, որ տարիների հետ նրանք ավելի ու ավելի լավը կդառնան»,– նշել է մասնագետը։

Սակայն նույնը չի կարելի ասել ավագ սերնդի մասին, որի որոշ ներկայացուցիչներ, ըստ մասնագետի, գրեթե նոր բան չեն սովորում եւ չեն սիրում ընդունել բոլոր նորամուծությունները։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել