• Latest news

«Նաիրի» ԲԿ-ում տեղադրվել է Հայաստանում անալոգներ չունեցող ACUSONS3000 ուլտրաձայնային համակարգ (ֆոտո)

10 փետրվարի, 2017  23:51

«Նաիրի» բուժկենտրոնը թարմացրել է տեխնիկական բազան ACUSONS3000 պրեմիում դասի նոր ուլտրաձայնային համակարգով, որը Հայաստանում անալոգներ չունի։

Սենսորային կառավարումով սարքավորումն ապահովում է վիզուալիզացիայի բացառիկ արդյունքներ։ Այն օգտագործում է առաջատար տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են պատկերների բարձր հստակություն ու ճշգրտություն՝ ավելացնելով ճշգրիտ ու արագ ախտորոշման հնարավորությունները։

  • Գերբարձր դետալիզացիան թույլ է տալիս բացահայտել հյուսվածքների մանրագույն կառուցվածքները
  • Գունավոր դոպլերի գերազանց զգայունակությունը հնարավորություն է տալիս մանրակրկիտ կերպով վիզուալիզացնել արյան հոսքը։
  • «Էլաստոգրաֆիա» (eSie Touch™) ֆունկցիան կիրառվում է վահանաձեւ գեղձի, կրծքագեղձի, շագանակագեղձի, լիմֆատիկ համակարգի պաթոլոգիական գոյացությունների վաղ ախտորոշման համար, նաեւ բարորակ ու չարորակ գոյացությունների դիֆերենցիալ ախտորոշման համար, ինչը թույլ է տալիս կրճատել պունկցիաների անհրաժեշտությունը։
  • VirtualTouch™ հավելվածը, որը վիզուալիզացիայի համար գործածում է «տեղաշարժային ալիքի» ARFI տեխնոլոգիան, փորձված ախտորոշիչ մեթոդ է լյարդի հյուսվածքների ֆիբրոզը գնահատելու համար։
  • Կրծքագեղձի ծավալային սկանավորման համակարգը (ABVS) հնարավորություն է տալիս ստանալ, վերլուծել ու փաստագրել կրծքագեղձի ունիֆիկացված լիաֆորմաատ ծավալային սկանավորման տվյալները։
  • Համակարգը ներառում է մաշկի, ենթամաշկային բջջանյութի ու մանր հոդերի նորագոյացությունների հետազոտության ունիկալ օպցիա։
  • Պտղի հիմնական բիոմետրիկ ցուցանիշների ավտոմատ որոշման տեխնոլոգիան օգտագործվում է պտղի քաշի ու մյուս ցուցանիշների մասին տեղեկություններ ստանալու, նաեւ հետազոտության ժամանակը օպտիմալացնելու ու օպերատորի սխալների ռիսկը նվազեցնելու համար, իսկ կմախքի վիզուալիզացիայի գործառույթը (Skeletal Rendering) ապահովում է պտղի ոսկրերի ու ողնաշարի գերազանց վիզուալիզացիա։
  • Համակարգն ունի տեսագրության ու իրական ժամանակում տվյալների ավտոմատ փոխանցման գործառույթ։
  • Համակարգը թույլ է տալիս մուտքագրել համակարգչային տոմոգրաֆիայի ու մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի տվյալները՝ համեմատական վերլուծության ու պաթոլոգիայի լիարժեք ախտորոշման համար։
  • Վիզուալիզացիայի բարձր ճշգրտությունն ու հստակությունը, 3D մարկերների համակարգի առկայությունը հնարավորություն է տալիս օգտագործել այդ ապարատը զանազան մանիպուլացիաների վիզուալ հսկողության, օրինակ՝ բիոպսիաների ժամանակ ասեղի դիրքի ճիշտ որոշման համար, ինչը զգալիորեն նվազեցնում է բարդացումների հավանականությունը։
  • Սարքավորմանը ներկցված «գիտելիքների բազա» հավելվածի գործածումը մասնագետների համար հասանելի է դարձնում ամբողջ աշխարհի հազարավոր բժշկական մասնագետների փորձը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել