• Latest news

Շրթներկը կարող է դառնալ ստամոքսի քաղցկեղի պատճա՞ռ

11 փետրվարի, 2017  13:33

Կանայք, որոնք օրվա ընթացքում մի քանի անգամ շրթներկ են քսում, զգալիորեն բարձրացնում են ստամոքսի քաղցկեղի զարգացման հավանականությունը, նախազգուշացնում են Քալիֆորնիական համալսարանի գիտնականները։

Նրանց խոսքով, շրթներկը պարունակում է մետաղի տարրեր, օրինակ քրոմ, ալյումինիումը, կադմիում ու կապար։ Եթե կինը հաճախ է շրթներկ գործածում, այդ նյութերը մաշկի միջոցով ներծծվում են օրգանիզմի մեջ ու սկսում են կուտակվել։ Դա էլ իր հերթին կարող է թունավոր ազդեցություն թողնել օրգանիզմի վրա ու բարձրացնել քաղցկեղի զարգացման վտանգը։ Հենց քաղցկեղային հիվանդություններն են, գիտնականների խոսքով, համարվում մետաղներով թունավորումների ամենածանր հետեւանքներից։

Բժիշկները նշում են, որ շրթներկ արտադրողները երբեմն շրջանցում են անվտանգության նորմերը ՝ փորձաքննությունը դրա մեջ հայտնաբերում է ծանր մետաղների պարունակության մակարդակի բարձրացում։ Դրա համար էլ գիտնականները խորհուրդ են տալիս ամենայն պատասխանատվությամբ մոտենալ շրթներկի ընտրությանը (նախընտրելի են առավել բնականները) ու այն գործածել հնարավորինս հազվադեպ։

Գիտնականները նաեւ համարում են, որ շրթներկը կարող է սպառնալ ոչ միայն կանանց, այլեւ տղամարդկանց առողջությանը։ Համարվում է, որ կյանքի ընթացքում միջին վիճակագրական տղամարդը համբույրների ժամանակ ուտում է 3-5 կգ շրթներկ, ինչը կարող է վտանգավոր լինել նրա առողջության համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է