• Latest news

Մարդու վարքագիծը մակաբույծնե՞րն են կառավարում

11 փետրվարի, 2017  16:30

Մարդու մտածողության ու վարքագծի վրա անմիջական ազդեցություն են թողնում մակաբույծները ու մանրէները։ Չնայած ինչպես գիտնականներն են վստահեցնում, մարդկանց դեպքում այդ ազդեցությունն այնքան ակնհայտ չէ, որքան որոշ միջատների դեպքում։ Փաստերի նման ընտրանի է ներկայացրել The Conversation պարբերականը։

Մակաբուծային կորդիցեպս սնկերը վարակում են մրջյուններին, ստիպելով նրանց բարձրանալ ծառերի գագաթը ու մահանալ այնտեղ, որից հետո մակաբույծների հաջորդ սերնդի սպորերը տարածվում են մեծ հեռավորությունների վրա ու նորանոր միջատների վարակում։ Նմանատիպ ձեւով էլ անողնաշար կենդանիները ՝ մարզմզոտները , ստիպում են ծղրիդներին ցատկել ջրի մեջ ու խեղդվել այնտեղ, որից հետո մազմզոտները հայտնվում են իրենց բնական միջավայրում։

Որպես մարդու վարքագծի վրա մակաբույծների ազդեցության դասական օրինակ գիտնականները նշում են տոքսոպլազման։ Toxoplasma gondii -ի հիմնական կրողները կատուներն են, իսկ անցումային տերերի դերում երբեմն մարդիկ են հայտնվում։ Սովորաբար այդ մակաբույծների նպատակն են մկները՝ եթե կրծողները վարակվում են, նրանք այլեւս չեն վախենում կատվի հոտից ու հակառակը՝ սկսում են ձգտել դեպի դրա աղբյուրը՝ դառնալով կատվի համար հեշտ որս։ Սակայն այդ մակաբույծները կարող են նաեւ մարդու վարքագիծը կառավարել, ընդ որում դրանց ազդեցությունը միանգամայն բազմազան է, վարակված մարդիկ հաճախ շատ համարձակ են դառնում, դանդաղ արձագանք ունենում, նվազ հետաքրքրություն նորությունների հանդեպ, ձգտում ավելորդ անկեղծության հանդեպ եւ այլն։

Վերջերս Կարլովի համալսարանի գիտնականները պարզել են, որ այդ մակաբույծով վարակված տղամարդիկ նաեւ հակված են  լինում սեռական մազոխիզմի, ֆետիշիզմի։ Ընդ որում մնացած հարցերում Toxoplasma gondii –ով վարակվածների հետաքրքրությունը սեքսի հանդեպ նվազ արտահայտված է․ թե կանայք , թե տղամարդիկ ընդհանուր առմամբ նվազ հակված են լինում ինտիմ կյանքին, վստահեցնում են գիտնականները։

Վերջերս կատարված հետազոտությունները թույլ են տալիս հայտնաբերել մարդու մտքերի վրա միկրոօրգանիզմների ազդեցության նորանոր ասպեկտներ։ Օրինակ, վերջերս Էքսեթերյան համալսարանի մասնագետներին հաջողվել է պարզել, որ աղիներում բնակվող միկրոբները ունակ են ուղղակիորեն ազդել տրամադրության վրա։ Ուրիշ հետազոտողներ էլ ցույց են տվել, որ այդ բակտերիաները կարող են ազդել մարդու ինտելեկտի վրա, նաեւ դեպրեսիայի կամ նույնիսկ աուտիզմի հանդեպ նրանց հակման վրա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է