• Latest news

Գիտնականները ստեղծել են բաբախող սրտի 3D մոդելը

11 փետրվարի, 2017  19:58

Յորքի համալսարանի հետազոտողները առաջին անգամ ստեղծել են սրտի հյուսվածքի եռաչափ մոդել, որն ունակ է բաբախել իսկական սրտի նման։ Գիտնականներին հաջողվել է իրար միացնել երեք տեսակի հյուսվածքներ տարբեր բջիջներից՝ սրտամկանի կրճատողական բջիջներից, անոթային բջիջներից ու շարակցական հյուսվածքի բջիջներից։ Հետազոտողների խոսքով, որոնց ղեկավարը պրոֆեսոր Մուհամադ Յուսաֆն է եղել, նախկինում միացման դեպքում տարբեր հյուսվածքները տարբեր ռիթմերով էին շարժվում ու միայն հիմա է հաջողվել տարբեր կառուցվածքներն այնպես միացնել, որ դրանց շարժումների ինտերվալները համընկնեն։

Հայտնագործությունն օգտակար է նախեւառաջ նոր դեղերը ստուգելու համար։ Թեստավորումը կարելի է ավելի շուտ սկսել ու եթե դեղը թունավոր կամ վնասակար լինի՝ սրտի նոր մոդելը թույլ կտա այն ավելի արագ բացահայտել։ Բացի դրանից ViaGlue սուբստանցիայի օգնությամբ, որը Յորքի համալսարանի աշխատակիցներն օգտագործել են տարբեր տեսակի հյուսվածքները սոսնձելու համար, հնարավոր կլինի աշխատանքներ իրականացնել նաեւ այլ լաբորատորիաներում՝ ուսումնասիրելով սրտի հիվնադությունները ու փոխպատվաստման ժամանակ սկսվող խնդիրները։

Գիտախմբի մասնակիցներից մեկը պարզաբանել է, որ ներդաշնակ շարժմանն ունակ հյուսվածքների ստեղծումը երկար ժամանակ բարդությունների էր բախվում սրտի հյուսվածքներում բջիջների բարձր խտության ու մեծ քանակության մկանների պատճառով։ Որպեսզի սրտի հյուսվածքի երկչափ կամ եռաչափ մոդելները լիարժեք գործեն, անհրաժեշտ է, որ բջիջների խտությունը նոյւյնատեսակ բարձր լինի ու դրանք պետք է շփվեն իրար հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել