• Latest news

Խմե՞լ, թե՞ չխմել հակաբիոտիկները մինչեւ տուփը դատարկվելը

11 փետրվարի, 2017  22:42

Բժիշկները միշտ խորհուրդ են տալիս չդադարեցնել հակաբիոտիկների կուրսը, անգամ եթե ձեր վիճակը բարելավվել է։ Դրա հիմնավորումը միշտ հետեւյալն էր. բուժման վաղ ընդհատումը հակաբիոտիկի նկատմամբ կայունություն է զարգացնում։ Սակայն հիմա ավելի ու ավելի շատ փորձագետներ են խոսում այն մասին, որ այդ մոտեցումը, ընդհակառակը, կարող է հանգեցնել հակաբիոտիկի նկատմամբ կայունության զարգացման։ Այս հարցին է նվիրված Stat պարբերականում Հելեն Բրանսուելլի հոդվածը։

Հակաբիոտիկների ազդեցությունը մանրէներին ստիպում է կայունություն ձեւավորել։ Երբ դուք դեղն ընդունում եք այն պահին, երբ արդեն հիվանդ չեք, մանրէներին խթանում է էվոլյուցիա ապրել եւ դիմադրել դեղամիջոցին այնպես, որ հաջորդ անգամ, երբ դուք այդ ինֆեկցիայով վարակվում եք, այն չի ազդում։

STAT–ը մեջբերում է բժշկության պրոֆեսոր Լուիս Ռայսի խոսքը. «Բժիշկների ավանդական փաստարկները երբեք իմաստ չեն ունեցել։ Եվ այսօր էլ չունեն»։

Վիճակի բարելավումից հետո հակաբիոտիկներ ընդունելու նպատակահարմարության հարցը կբարձրացվի Ժնեւում ԱՀԿ հանդիպման ժամանակ։ Հանդիպման համար նախապատրաստված զեկույցում արդեն նշվում է, որ գիտնականը չի պաշտպանում այդ կարծիքը։ Շատ դեպքերում հակաբիոտիկներ ընդունելը տրամաբանական է ընդհատել հենց որ բժիշկը բացառում է բակտերիալ ինֆեկցիան։

Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ այդ սխալ համոզմունքը կիրառվում է բժշկական պրակտիկայում։ Պատասխանը պետք է փնտրել 1940-ականներից՝ հակաբիոտիկների օգտագործման արշալույսին։ Այն ժամանակ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը քչերին էր հուզում։ Հիվանդներին բուժում էին այնքան ժամանակ, քանի դեռ նրանց վիճակը չէր բարելավվում։ Հենց այդ նույն ժամանակ էլ հետազոտողները նկատեցին, որ կիսատ բուժած թոքաբորբը վերադառնալու հատկություն ունի։

Բժիշկներն ու առողջապահական գերատեսչությունները հիմա բարդ վիճակում են։ Ինչպե՞ս սկսել կիրառել նոր մեթոդը։ Բժիշկները գիտեն, որ որոշ հիվանդներ ինքնակամ դադարում են հակաբիոտիկներ ընդունել, երբ որ իրենց լավ են զգում։ Բայց դա շատ դեպքերում լավագույն ուղին չէ, օրինակ, այդպես հաստատ չի կարելի վարվել թոքաբորբի եւ ոսկրային ինֆեկցիաների ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել