• Latest news

Ալյումինե սպասքում ուտեստ պատրաստելը վտանգավոր է առողջության համար. գիտնականներ

13 փետրվարի, 2017  21:45

Աշլենդի համալսարանի գիտնականները (ԱՄՆ) զգուշացնում են, որ ալյումինե սպասքում ուտեստ պատրաստելը կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Ալյումինե սպասքից (ինչպես նաեւ փայլաթիթեղից) սննդի մեջ կարող են ներթափանցել այնպիսի նյութեր, որոնք կարող են սիրտ-անոթային հիվանդությունների պատճառ դառնալ, իսկ երեխաների շրջանում՝ նվազեցնել IQ-ի մակարդակը, գրում է Science of the Total Environment պարբերականը։

Ստուգելով 10 երկրներում ալյումինե սպասքը՝ գիտնականները պարզել են, որ նման սպասքում առկա են մետաղե խառնուրդներ, որոնք բացասական ազդեցություն ունեն մարդու առողջության վրա։ Ըստ փորձագետների՝ պատճառը դրանց՝ մետաղի տարբեր ջարդոններից արտադրվելն է։ 

«Ուտեստ պատրաստելու համար գործածվող ալյումինե սպասքից արտազատվել է մկնդեղ եւ կադիմում։ Նմուշներից մեկ քառորդից ավելին օրգանիզմի համար իրական սպառնալիք են ներկայացնում՝ արտազատվող կապարի բացասական ազդեցության տեսանկյունից։ Ալյումինի նմուշներից արտազատման մակարդակը վեց անգամ գերազանցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության թույլատրելի սահմանները»,- հայտնել են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել