• Latest news

Լրատվամիջոց. Հնարավոր է՝ ՄԻԱՎ վարակակիր օտարերկրացիներին թույլ տան մուտք գործել Ռուսաստան

13 փետրվարի, 2017  11:58

Ռուսաստանի փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը Առողջապահության նախարարությանը հանձնարարել է ՆԳ նախարարության եւ «Ռոսպոտրեբնադզորի» հետ «մշակել ՄԻԱՎ վարակակիր արտասահմանյան քաղաքացիների մուտքի, ելքի եւ կեցության պայմանների վերանայման նպատակահարմարության եւ ՌԴ տարածքում նրանց ցուցաբերվող բժշկական օգնության կազմակերպման հարցը»: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»:

Գործող կանոնների համաձայն՝ ՌԴ տարածք մուտքն ու կեցությունն արգելված է այն անձանց համար, որոնք ՄԻԱՎ-ով են վարակված եւ Ռուսաստանի քաղաքացիներ չեն: 2016 թվականից Սահմանադրական դատարանի պահանջով արգելքը հանվել է Ռուսաստանում ընտանիք ունեցող միգրանտների համար: Պատճառը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն է, որը 2016-ի մարտին Ռուսաստանին մեղավոր է ճանաչել դրական ՄԻԱՎ-ով արտասահմանցիների իրավունքների խախտման մեջ: ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշված է, որ Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի միակ երկիրն է եւ ամբողջ աշխարհում 16 երկրներից մեկը, որը Ռուսաստանի քաղաքացիություն չունեցող դրական ՄԻԱՎ-ով մարդկանց արտաքսում է իրականացնում:

Սոցիալական ոլորտում խնամակալության հարցերով խորհրդի անդամ Պյոտր Ռոդիոնովը «Ъ»-ին ասել է, որ գերատեսչություններին առաջարկվել է վերլուծել միջազգային փորձը եւ գնահատել, թե գոյություն ունեցող սահմանափակումները որքանով են արդյունավետ. «Արտաքսման կարգը գործում է 1995 թվականից: 20 տարվա ընթացքում հիվանդության բուժման մոտեցումներն արմատապես փոխվել են, փոխվել է հիվանդության կանխատեսումը»: Նա նշել է, որ «այսօր սահմանափակումների ճանապարհով ՄԻԱՎ վարակի տարածումը սահմանափակելու փորձերը հաճախ հակառակ արդյունք են ունենում»: Շատ միգրանտներ ախտորոշումը թաքցնում են՝ գնելով կեղծված բժշկական տեղեկանքներ կամ «ընդհատակ անցնելով եւ երկար ժամանակ անհետանալով վերահսկիչ մարմինների տեսադաշտից»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանում համաճարակային վիճակը խորացնում է այն, որ Ռուսաստանում ապօրինի ապրող ՄԻԱՎ վարակակիր միգրանտները բժշկական օգնության հասանելիություն չունեն. «Դրա հետ կապված ավելի կարեւոր է սա ապահովելը: Քանի որ եթե արտասհմանյան քաղաքացին անհրաժեշտ բուժում է ստանում, ժամանակին է հետազոտվում, ապա շրջապատի մարդկանց սպառնալիք չի ներկայացնում»:

Ռոդիոնովը հավելել է, որ անհրաժեշտ է որոշել բուժօգնության տրամադրման պայմանները, ծավալները եւ ֆինանսավորման աղբյուրները. «Դրա մեջ կարող են մտնել ոչ միայն հիվանդի անձնական միջոցները, այլեւ, օրինակ, միջպետական համաձայնագրերի շրջանակներում տրամադրվող միջոցները կամ կամավոր բժշկական ապահովագրության համակարգի միջոցները»:

Պարբերականը հայտնում է, որ ՌԴ-ում ՄԻԱՎ վարակակիր արտասահմանյան քաղաքացիների մուտքի, ելքի եւ կեցության սահմանափակումները հանելու հնարավորության հարցի մշակման անհրաժեշտության վերաբերյալ դրույթ է եղել նաեւ ՌԴ-ում ՄԻԱՎ-ի տարածման դեմ պայքարի ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագրի նախագծում, որը հունվարին կառավարությանն է ուղարկվել: ՆԳՆ-ի եւ Էկոնոմիկայի նախարարության պնդմամբ՝ 2018-ին սահմանափակումները հանելու դրույթը ծրագրի նախագծից հանվել է:

«Ռոսպոտրեբնադզորի» տվյալներով՝ 2012-2016 թվականներին բուժզննում են անցել ավելի քան 9,8 մլն արտասահմանյան քաղաքացիներ: Հայտնաբերվել է ավելի քան 37 հազար մարդ, որոնք հիվանդ էին ինֆեկցիոն հիվանդություններով, այդ թվում՝ ՄԻԱՎ վարակակիրներ՝ 9284 (25 տոկոս), տուբերկուլյոզով հիվանդներ՝ 12,786 (34,5 տոկոս), սեռական ճանապարհով փոխանցվող վարակակիրներ՝ 15,002 (40,5 տոկոս): «Ռոսպոտրեբնադզորի» աշխատակիցներն այդ ժամանակահատվածում Ռուսաստանում այդպիսի քաղաքացիների մնալու աննպատակահարմարության մասին 15,5 հազար որոշում են ընդունել, որից  37 տոկոսը՝ ՄԻԱՎ ինֆեկցիայի առկայության հետ կապված:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել