• Latest news

Ռուսաստանում ցրված սկլերոզով հիվանդների համար առաջին դեղամիջոցն են մշակել

14 փետրվարի, 2017  10:38

Ռուսաստանում ցրված սկլերոզով հիվանդների համար առաջին դեղամիջոցն են մշակել: «Կսեմուս» դեղը կարող է շուկայում հայտնվել 3 տարի հետո՝ կլինիկական փորձարկումների եզրափակիչ փուլից հետո, բայց 2020 թվականից ոչ շուտ, հայտնում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով  Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի փոխտնօրեն ակադեմիկոս Ալեքսանդր Գաբիբովին:

Խոսքը աջակցող արդյունավետ բուժման ստեղծման մասին է, որը ցրված սկլերոզով հիվանդին թույլ կտա սոցիալապես ակտիվ լինել:

«Աուտոիմունային հիվանդությունները նման են օնկոլոգիական փոխակերպման վիճակին, այն չափազանց դժվար է բուժվում, իսկ որոշ դեպքերում գործնականում անհնար է բուժել: Դրանց թվում հատուկ տեղ ունեն այնպիսի նեյրոդեգեներատիվ բորբոքային հիվանդությունները, ինչպիսին ցրված սկլերոզն է: Պրոգրեսիայի դեպքում հիվանդի մոտ սեփական սպիտակուցների վրա աուտոհակամարմիններ են արտադրվում»,- ասել է Գաբիբովը:

Նրա խոսքով՝ հիմա ցրված սկլերոզի բուժման դեղամիջոցները քիչ են, հիվանդներին հիմնականում նշանակվում են արտասահմանյան դեղամիջոցներ, օրինակ՝ կոպակսոն:

«Մենք ավելի յուրահատուկ բուժում ենք առաջարկել՝ մենք առաջարկել ենք հիմնական սպիտակուց միելինի պեպտիդային հատվածները լցնել լիպոսոմների մեջ: Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ դա աշխատում է»,- նշել է Գաբիբովը:

Նա նաեւ ասել է, որ եթե կոպակսոնով բուժումը 1000 դոլար արժե, ապա կսեմուսը ավելի էժան կլինի: Նրա խոսքով՝ կսեմուսը կընդգրվի պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի մեջ եւ ցրված սկլերոզով հիվանդներին անվճար կտրամադրվի:

Ներկայումս ավարտվել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը, իսկ շուկայում դեղամիջոցը կհայտնվի 2020 թվականից ոչ շուտ: Աշխատանքն իրականացվում է ՌԳԱ Նեւրոլոգիայի ինստիտուտի, Սանկտ Պետերբուրգի ցրված սկլերոզի բուժման կենտրոնի եւ այլ բուժհաստատությունների հետ համատեղ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել