• Latest news

«Նաիրի» ԲԿ-ում սրտի ուլտրաձայնային հետազոտությունների նոր մոտեցում է կիրառվում (ֆոտո)

13 փետրվարի, 2017  20:41

«Նաիրի» ԲԿ-ում տեղադրված պրեմիում կարգի ուլտրաձայնային ինովացիոն ACUSONSC2000 համակարգը սրտի ուլտրաձայնային հետազոտությունների եւ սիրտ-անոթային հիվանդությունների համալիր հետազոտության մեջ ախտորոշման գործընթացի կազմակերպման սկզբունքորեն նոր մոտեցում է սկզբնավորում:

Siemens-ի մշակած Acuson SC2000 համակարգի Echo in a Heartbeat™ տեխնոլոգիան  սիրտ-անոթային համակարգի հետազոտման սկզբունքորեն նոր մոտեցում է. ընդամենը մեկ կծկման ընթացքում իրական ժամանակում կատարվում է սրտի ծավալուն էխոսրտագիր, որի ժամանակ բժիշկը միաժամանակ ճշգրիտ պատկերացում է ստանում սրտի անատոմիայի եւ արյան դինամիկ շրջանառության մասին՝ առանց այն ներդաշնակեցնելու էլեկտրասրտագրի եւ հիվանդի շունչը պահելու հետ, տեխնոլոգիան ապահովում է տեղեկություններ ստանալու բարձրագույն արագություն, սրտի շրջափուլերի կադրերի «սոսնձման» կրողների լիակատար բացակայությամբ, ունի հատուկ կարդիոհաղորդիչներ. այս բոլոր յուրահատկություններն ուղղված են ամենաբարձր որակի պատկեր ստանալուն:

Syngo Auto Left Heart տեխնոլոգիան պատկերների ճանաչման համակարգի օգտագործման եւ ռեալ կլինիկական պատկերների տվյալների բազայի շնորհիվ ապահովում է արտանետման ֆրակցիայի, դիաստոլային եւ սիստոլային վերջնական ծավալի ավտոմատ հաշվարկը, ձախ փորոքի եւ ձախ նախասրտի սահմանների ավտոմատ ճանաչումը:

Սիրտ-անոթային հետազոտությունների համար թողարկված պրեմիում դասի այս նոր սարքը առաջին անգամ հնարավորություն է տալիս ժամանակի իրական ռեժիմում ամբողջ ծավալով կերակրափողով անցնող նոր էխոհաղորդիչների օգնությամբ գունային դոպլերյան քարտեզագրում կատարել փականների եւ արյան ներսրտային շրջանառության վիճակի գնահատման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել