• Latest news

Օրական 1200 կալորիան չեն օգնի նիհարելուն

13 փետրվարի, 2017  23:49

Կալորիաների սահմանափակումով կոշտ սննդակարգերը արդյունավետ չեն ավելորդ քաշի դեմ պայքարում՝ օրական 1200 կալորիայի գործածումը ոչ միայն չի օգնի նիհարել, այլեւ բացասաբար կազդի կանանց բեղունության վրա, նախազգուշացնում է ավստրալացի դիետոլոգ Կարա Լանդաուն։

Նրա խոսքով, եթե կինը օրական 1200 կալորիա է գործածում անհրաժեշտ 2000 –ի փոխարեն, նրա օրգանիզմը չի ստանում բազմաթիվ օգտակար սննդարար նյութեր, որոնք անհրաժեշտ են առողջությունը պահպանելու համար։ Եվ դա, նրա խոսքով, պատճառներից մեկն է, թե ինչու է կալորիաների սահմանափակումը բացասական հետեւանքներ ունենում առողջության վրա , իսկ բոլոր կորցրած կիլոգրամները բավականին արագ վերականգնվում են, երբ մարդը սկսում է կալորիաների նորմալ քանակություն գործածել։

Կարայի խոսքով շատ դիետիկ մթերքներ իրոք պարունակում են քիչ քանակության կալորիաներ, նաեւ փոքր քանակության նուտրիենտներ, ինչի պատճառով մենք չենք կարողանում կշտանալ։ Այդ ամենը ի վերջո հանգեցնում է շատ ուտելու պահանջի։ Այդ մթերքներում քիչ են սպիտակուցները , բջջանյութը, վիտամինները ու միներալները։Մինչդեռ, այդ նուտրիենտները շատ կարեւոր են էներգիայի , ուշադրության մակարդակի պահպանման ու քաղցած սպազմերից պաշտպանվելու համար։

Կիսաքաղց ու կալորիաների սահմանափակումներով սննդակարգերի փոխարեն Կարան խորհուրդ է տալիս հետեւել հավասարակշռված սննդակարգի, որը հարուստ է զանազան նուտրիենտներով, իսկ կալորիաներ հաշվելուց՝ հրաժարվել։ Միայն նման մոտեցումը, նրա կարծիքով կօգնի պահպանել էներգիայի անհրաժեշտ մակարդակը։ Էներգիայի եւ որոշակի սննդարար նյութերի պակասը բացասաբար են ազդում արյան շրջանառության վրա ու նույնիսկ նվազեցնում են հղիանալու հավանականությունը։ Հորմոնների արտադրության համար պետք են առողջ ճարպեր, իսկ դրանք փաստացի իրենց սննդակարգից հանում են այն մարդիկ, որոնք որոշում են սահմանափակվել օրական 1200 կալորիայով։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել