• Latest news

Սեքսով զբաղվելու 5 պատճառ, նույնիսկ եթե զլանում եք ու չեք ուզում

14 փետրվարի, 2017  23:38

Հարաբերությունների սկզբում մենք ոչ մի կերպ չենք կարողանում հագենալ մեր զուգընկերոջից։ Մեղրամսի ժամանակ բավական հաճախ ենք սեքսով զբաղվում։ Սակայն գալիս է մի պահ, երբ մեկն ուզում է սեքս, իսկ երկրորդը տրամադրված չէ։ Գիտնականները վստահեցնում են, որ սեքսով պետք է ավելի հաճախ զբաղվել, թեկուզ հանուն սեփական առողջության, գրում է Medical Daily-ը։

1. Սեքսը խթանում է իմունային համակարգը

Հաճախակի սեքսը օգնում է պահպանել ամուր իմունիտետը, պաշտպանելով մեզ նույնիսկ սովորական հարբուխից։ Բժիշկ Ուիլյամ Քոլբը համարում է, որ իմունային համակարգը խթանելու՝ սեքսի ունակությունը կապակցված է հիպոֆիզի հետ դրա փոխգործակցության հետ։

2009-ին Psychology Reports-ում հրապարակված հետազոտությունը հայտնաբերել է, որ շաբաթական մեկ կամ երկու անգամ սեքսով զբաղվողների թքի մեջ իմունոգլոբուլին Ա-ի պարունակությունը ավելի բարձր է, քան նրանց մոտ, ովքեր սեքսով չեն զբաղվում։ Իմունոգլոբուլին Ա-ն հակամարմին է, որը օգնում է պայքարել ինֆեկցիաների ու սովորական հարբուխի դեմ։ Դրա ամենաբարձր պարունակությունը այն զույգերի մոտ է եղել, որոնք սեքսով են զբաղվում շաբաթական մի քանի անգամ։

2. Սեքսն օգնում է նվազեցնել արյան ճնշումը

Սեքսը կարող է օգնել նվազեցնել արյան ճնշումը՝ հասցնելով այն մինչեւ նորմալ մակարդակ։ 2000-ին Biological Psychology ամսագրում հրապարակված հետազոտության ընթացքում գիտնականները հարցում են իրականացրել 20-47 տարեկան 51 մարդու շրջանում՝ հետաքրքրվելով, թե որքան հաճախ են նրանք սեքսով զբաղվում, իսկ հետո չափել են նրանց արյան ճնշումը։ Հետազոտողները եզրակացրել են, որ հաճախակի սեքսը կապակցված է ճնշման նվազման հետ։

«Սեքսը հրաշալի մարզաձեւ է, կարդիոծանրաբեռնվածություն։ Սեռական հորմոնների ՝ մանավանդ էստրոգենի մակարդակի բարձրացումը սրտի համար շատ օգտակար է»,- կարծում է Քոլբը։

3. Սեքսը դրական է ազդում սրտի աշխատանքի վրա

Սեքսը կրճատում է սրտի հիվանդության զարգացման վտանգը։ Հետազոտությունը, որը 2002-ին հրապարակվել է Journal of Epidemiology and Community Health ամսագրում, հայտնաբերել է, որ կանոնավոր սեքսը տղամարդկանց մոտ նվազեցնում է ինֆարկտի ու սրտի կորոնար հիվանդության հավանականությունը։

2010-ին American Journal of Cardiology–ում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ սեքսով հազվադեպ զբաղվող տղամարդկանց մոտ ավելի բարձր է սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը։

4. Սեքսը նվազեցնում է սթրեսի մակարդակը

Սեքսից հետո մենք մեզ լիցքաթափված ենք զգում։ 2002-ին Archives of Sexual Behavior-ում հրապարակված հետազոտությունը վստահեցնում է, որ սերմնահեղուկն ունի հակադեպրեսանտի ազդեցություն։ Սեքսի ժամանակ սերմնահեղուկի հետ կոնտակտը կարող է բարձրացնել կանանց մոտ երջանկության զգացողության մակարդակը, հետեւաբար նաեւ նվազեցնել սթրեսի մակարդակը։

«Սեքսը նվազեցնում է կանանց մոտ սթրեսի մակարդակը։ Դա հատկապես վերաբերում է այն կանանց, ովքեր սեքսի ժամանակ լիցքաթափված են ու կաշկանդված չեն»,- մեջբերում է Medical Daily –ն հոգեթերապեւտ Ֆրեն Ուոլֆիշին

Սոցիալական աշխատող  Քերի Սայմոնը՝ Սենտ Լուիսից կարծում է, որ սեքսն ու մտերիմ հարաբերությունները մարդու օրգանիզմում նվազեցնում են կորտիզոլի՝ սթրեսի հորմոնի մակարդակը։

5. Սեքսը լավացնում է քունը

Բոլորին հայտնի է, որ մեզնից ոմանք սեքսից հետո միանգամից անջատվում են ու քնում, ու դրա համար պատճառ կա։ Սեքսի ժամանակ արտադրվող էնդորֆինները մեզ օգնում են մտնել էյֆորիայի նման բնական վիճակ, ու այն հանգեցնում է լարվածության մակարդակի նվազմանը։ Օրգազմի ժամանակ արտադրվող օքսիտոցինն էլ է նպաստում քնին։ Օքսիտոցինը անվանում են «սիրո հորմոն», քանի որ այն արտադրվում է ֆիզիկական մտերմության ժամանակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել