• Latest news

Նոր շարժական ՈՒՁՀ սարքն անհետաձգելի օգնություն ցուցաբերելիս ապահովում է արագ ախտորոշումը (ֆոտո)

14 փետրվարի, 2017  17:43

«Նաիրի» բժշկական կենտրոնը, շարունակելով նոր ինովացիոն տեխնոլոգիաներ ներդնելու ռազմավարությունը, անհետաձգելի օգնության  եւ վերակենդանացման բաժանմունքի համար ուլտրաձայնային հետազոտության նոր շարժական SIEMENS ACUSON P500 համակարգ է ձեռք բերել։ Վիզուլիզացիայի փորձված տեխնոլոգիայի շնորհիվ այն ապահովում է արագ եւ հուսալի ախտորոշում, ինչի շնորհիվ այդ սարքը իդեալական գործիք է անհետաձգելի օգնության ժամանակ։

Երբ հաշված է ցանկացած վայրկյանը, պատկերի բարձր հստակությունն օգնում է ժամանակ խնայել։ Frosk տարբերակի Siemens Acuson P500 սքաները «զինված է» նոր առաջնային տեխնոլոգիաներով՝ Dynamic Persistence-ով եւ Auto Flash Artifact Suppression-ով, որոնք ապահովում են գերազանց կոնտրաստավորում եւ պատկերի հստակ ֆոկուսավորում՝ անկախ հիվանդի մարմնի կազմվածքից եւ հաղորդչի տեղաշարժման բնույթից։

Շարժումը վերահսկող երկու տեխնոլոգիաները, որոնք մշակվել են հատուկ տվյալ հարթակի համար, ապահովում են պատկերի անգերազանցելի որակ եւ օգտագործման հարմարություն, ճնշում են աղմուկն ու բարձրացնում գունային զգայունությունը՝ առավել հստակ պատկերներ ստանալու համար, ինչը թույլ է տալիս սարքը կիրառել բժշկական օգնություն ցուցաբերելու վայրում։

Սարքավորումը կարող է գործածվել կլինիկական ամենատարբեր պայմաններում՝ բժիշկներին օգնելով բարդ իրադրություններում ճիշտ որոշումներ կայացնել։

Անհետաձգելի օգնությունից բացի ՈՒՁՀ այս սարքավորումը կարող է կիրառվել նաեւ ընդհանուր վիզուալիզացիայի համար, այդ թվում՝ որովայնի օրգանների, մակերեսային տեղակայման  այլ մանր օրգանների հետազոտության, երիկամների, անոթների, սրտի գործառույթների հետազոտության համար։ Այն կարող է օգտակար լինել նաեւ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի համար։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել