• Latest news

Գիտնականները բացահայտել են Էբոլա տենդի «սուպեր տարածողներին»

14 փետրվարի, 2017  20:01

Արեւմտյան Աֆրիկայում 2014-ին Էբոլա տենդի զոհերի ավելի քան 60 տոկոսը վարակվել էր «սուպեր-տարածողների» խորհրդավոր խմբի պատճառով, որի թվաքանակը կազմում է վարակվածների ընդհանուր թվի ընդամենը 3 տոկոսը։ Այս մասին ասվում է PNAS ամսագրում հրապարակված հոդվածում։

«Հիմա մենք հասկանում ենք, որ ինֆեկցիայի սուպեր տարածողների դերակատարումը ուժեղ թերագնահատվում էր։ Համաճարակի ծավալների մասին բոլոր հաշվարկների հիմքում հիվանդանոցային տվյալներն էին, բայց իրականում մարդիկ, ովքեր տանն են մահացել, ավելի նկատելի դեր են կատարել համաճարակի զարգացման գործում, քան կլինիկաներում մահացածները»,- հայտնել է Բենջամին Դալցիելը՝ Օրեգոն նահանգի համալսարանից։

Դալցիելը ու նրա գործընկերները պարզել են, որ Էբոլա տենդի վերջին համաճարակի ժամանակ մահերի մոտ 60 տոկոսը կարելի էր կանխել, եթե գիտնականները իմանային այսպես կոչված «սուպեր տարածողների» գոյության մասին՝ հիվանդների հատուկ խումբ, որը անսովոր քանակության շատ մարդկանց է վարակել հանգամանքների, իրենց սոցիալակն դրության ու տեղական սովորույթների բերումով։

Այսպես կոչված, սուպեր տարածողների օրինակներ արդեն եղել են անցյալում՝ Չինաստանում 2003-ին ատիպիկ թոքաբորբի բռնկման ժամանակ SARS–ով վարակված բժիշկներից մեկը հարսանիքի ժամանակ հիվանդությունը փոխանցել էր իր տասնյակ ազգականներին ու դարձել դրա տարածման պատճառ աշխարհի 34 այլ երկրներում։ Ավելի հայտնի օրինակ՝ Տիֆոզային Մերին, որովայնային տիֆի առողջ կրողը, որը մոտ 50 մարդու էր վարակել մինչեւ իշխանությունները նրան կհայտնաբերեին ու կմեկուսացնեին։

Էբոլայի դեպքում նման մարդկանց թիվը, գիտնականների խոսքով, պետք է չափվեր ոչ թե միավորներով, այլ տասնյակներով կամ էլ նույնիսկ հարյուրներով։ Վերլուծելով Էբոլայի զոհերի հուղարկավարության մասին տվյալները, գիտնականները նկատել են մեծ գերազանցություն հօգուտ վարակի առաջնային տարածման՝ Էբոլայի առաջին զոհերի թիվը, որոնք գրեթե միաժամանակ էին մահացել գյուղերում, մեծամասամբ նկատելիորեն բարձր էր, քան երկրորդային վարակվածների թիվը։

Նման տարօրինակ երևույթը, գիտնականների խոսքով, կարելի է բացատրել նրանով, որ Էբոլայի առաջին զոհերը դրանով վարակվել են ինչ-որ ընդհանուր տարածողներից, որոնք   տարբեր գյուղերում մոտավորապես նույն ձեւով են վարակը տարածել։

Առայժմ նրանց անձի մասին միակ հուշումը այդ սուպեր տարածողների տարիքն է, նրանց մեծ մասը երեխաներ կամ տարեց մարդիկ են եղել։ Նրանք կարող էին ակամա նպաստել վարակի տարածմանը, քանի որ նրանց ըստ երևույթին ավելի շաը ազգականներ ու ծանոթներ են խնամել ։

Մարդկանց այդ խորհրդավոր խմբի դերը ժամանակի ընթացքում միայն աճել է, ու այն ծայրաստիճան բարձր էր մնում նույնիսկ այն բանից հետո, երբ համաճարակը հասել է գագաթնակետին ու սկսել անկում ապրել։ Դա նշանակում է, որ համաճարակի դեմ պայքարի միջոցառումները սխալ ուղղությամբ են իրականացվել՝ անհրաժեշտ էր պայքարել «սուպեր տարածողների», այլ ոչ թե վարակման առանձին դեպքերի դեմ, երբ վարակվածներն արդեն հայտնվում էին հիվանդանոցներում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել