• Latest news

Ինչպե՞ս արձագանքել ծանոթ երեխայի մոտ «քաղցկեղ» ախտորոշմանը

14 փետրվարի, 2017  22:33

Հայերից շատերը սխալ են արձագանքում տեղեկությանը, երբ լսում են, որ ծանոթների երեխայի մոտ չարորակ ուռուցք են հայտնաբերել, կարծում է օնկոհոգեբան Ալիսա Քամալյանը:

Հոգեբանի խոսքով՝ բավական հաճախ մարդիկ այնպիսի բան են ասում, որը նման իրավիճակում չարժե ասել: Օրինակ՝ հաճախ կարելի է լսել նման ոճի ինչ-որ բան. «Վայ, խեղճ երեխա» կամ «Վայ, ուրեմն այդ երեխային քիչ է մնացել»: Նման բան ասողները նկատի ունեն, որ երեխան շուտով կմահանա: Սակայն ոչ մի դեպքում չի կարելի նման բան ասել ո՛չ իրեն երեխային, ո՛չ նրա ծնողներին, պնդեց Ալիսա Քամալյանը: Նախ՝ նման արձագանքը միայն խորացնում է երեխայի ծնողների ապրումները: Երկրորդ՝ երեխաների շրջնում օնկոլոգիական հիվանդությունները գրեթե 70 տոկոս դեպքերում հաջողությամբ բուժվում են, իսկ դա նշանակում է, որ երեխան, ում մոտ այդպիսի հիվանդություն են ախտորոշել, առողջանալաու բավական լավ հնարավորություններ ունի:

Հոգեբանի կարծիքով՝ չարժե ծնողներին նաեւ ասել. «Հավաքվիր, դու պետք է ուժեղ լինես», քանի որ եթե նրանք վշտացած են, նման խոսքից հետո նրանց վիճակն ավելի կվատթարանա, նրանց մոտ կարող է մեղքի զգացում առաջանալ այն պատճառով, որ իրենք «կամազուրկ» են:

Ի՞նչ պետք է ասել, եթե տեղեկացել եք, որ ծանոթի երեխայի մոտ քաղցկեղ են հայտնաբերել:

Առաջին հերթին պետք է հիշել, որ  դուք ամենեւին պարտավոր չեք ինչ-որ բան ասելու, պնդեց հոգեբանը: Եթե չգիտեք ինչ ասել, սկսեք հարցեր տալ: Փորձեք երեխայի ախտորոշման մասին ավելի շատ բան իմանալ, այն մասին, թե որտեղ եւ ինչ բուժում է երեխան ստանալու: Հարցրեք, թե ինչպես եւ ինչով կարող եք օգնել երեխայի ծնողներին: Ի վերջո, պատրաստ եղեք լսելու՝ հնարավոր է, որ երեխայի ծնողները արտահայտվելու մեծ ցանկություն ունեն, իսկ եթե դուք լավ ունկնդիր լինեք, ապա դա արդեն կօգնի նրանց վիճակի թեթեւացմանը:

Հոգեբանի կարծիքով՝ չի կարելի սեփական երեխաներին արգելել շփվել այն երեխայի հետ, ում մոտ չարորակ ուռուցք են հայտնաբերել, չնայած շատ ծնողներ այսօր հենց այդպես էլ վարվում են: Մասնագետը հիշեցրեց, որ ուռուցքները վարակիչ չեն՝ ձեր երեխան դրանվ չի վարակվի հիվանդ երեխայից: Դրանից բացի, հիվանդ երեխաները եւ նրանց ընտանիքները առանց այն էլ մեկուսանում են բոլորից, եւ նրանց միայն շրջապատի աջակցությունն է պետք, որ հիվանդության դեմ հեշտ պայքարեն, իսկ հետո այն հաղթահարելով նորմալ կյանքի վերադառնան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել