• Latest news

Մանկական քիմիաթերապիայի սխեմաների մեծ մասը Հայաստանում հասանելի է. մասնագետ

15 փետրվարի, 2017  13:22

Մանկական օնկոհիվանդությունները բուժելիս քիմիաթերապիայի սխեմաների մեծամասնությունն այսօր Հայաստանում հասանելի է ընդունված միջազգային արձանագրություններին համապատասխան: Բացառություն է կազմում բարձրչափաքանակի քիմիաթերապիան, օրինակ՝ մետոտրեկսատով բուժումը, սակայն նման բուժում պահանջող դեպքերը սակավաթիվ են: Այս մասին փետրվարի 15-ին՝ Քաղցկեղով հիվանդ երեխաների օրը, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ուռուցքաբան-արյունաբան Լուսինե Հակոբյանը:

«Եթե մետոտրեկսատով բուժման անհրաժեշտություն է առաջանում, մենք ծնողներին տեղեկացնում ենք, որ այդ բուժումը Հայաստանում հասանելի չէ, եւ որ նրանք պետք է այն արտասահմանում ստանալու հնարավորություն գտնեն»,- ասաց նա: Ինչ վերաբերում է հետազոտություններին, ապա Հայաստանում առայժմ չի կատարվում պոզիտրոնաէմիսիոն տոմոգրաֆիայով սքանավորումը, բայց այս հետազոտությունը Վրաստանում կատարում են, եւ անհրաժեշտության դեպքում հիվանդները հարեւան երկիր են ուղարկվում:

Անդրադառնալով օնկոլոգիական հիվանդություններով երեխաների բուժման ֆինանսավորմանը՝ Լուսինե Հակոբյանը նշեց, որ Հայաստանում հասանելի բուժումը մինչեւ 18 տարեկան երեխաները ստանում են պետպատվերի շրջանակում, կամ եթե, օրինակ, բուժման համար արտասահման մեկնելու անհրաժեշտություն կա, ապա այդ դեպքում հիմնադրամներն են օգնում: «Վերջին տարիներին չի եղել այնպիսի դեպք, որ հիմնադրամները չկարողանան մեզ անհրաժեշտ օգնություն տրամադրել: Արտակարգ դեպքեր են պատահում, երբ պետք է շտապ դեղամիջոց հասցնել, եւ հիմնադրամներն այս հարցում մեզ օգնում են»,- ընդգծեց նա: Դրանց թվում նա նշեց «Նվիրիր կյանք», «Օգնենք», «Արամ», «Կամրջակ» հիմնադրամները: Կան նաեւ անհատ բարեգործներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել