• Latest news

2016-ին Հայաստանում երեխաների շրջանում արյան քաղցկեղի 45 նոր դեպք է ախտորոշվել

15 փետրվարի, 2017  14:00

2016 թվականին Հայաստանում երեխաների մոտ արյան չարորակ հիվանդությունների 45 նոր դեպք է ախտորոշվել: Այս մասին լրագրողներին հայտնեց Առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:

Նրա խոսքով՝ երեխաների շրջանում տարեկան միջինը ախտորոշվում է նման հիվանդությունների 35-40 դեպք: Հիմա Արյունաբանության կենտրոնում 1165 փոքրիկ հիվանդ կա, որոնցից 189-ի մոտ՝ արյան քաղցկեղ:

Արյունաբանության կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար Լալա Վաղարշակյանը լրագրողներին ասաց, որ արյան չարորակ հիվանդություններն ավելի հաճախ ախտորոշվում են 2-10 տարեկան երեխաների մոտ: Այս նույն տարիքային խմբում բուժումն ավելի արդյունավետ է եւ լավագույն արդյունքներ է ունենում:

Մասնագետների խոսքով՝ Հայաստանում գրեթե 75-80 տոկոս դեպքերում երեխաների մոտ արյան չարորակ հիվանդությունները հաջողությամբ բուժվում են: Սմբատ Դաղբաշյանը նշեց, որ այսօր երկրում ավելի քան 600 երեխաներ կան, որոնք վերջին 20 տարում քաղցկեղից բուժվել են եւ հիմա սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում, ընտանիք են կազմել եւ նորմալ կյանքով են ապրում:

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ամեն տարի մինչեւ 14 տարեկան երեխաների շրջանում չարորակ հիվանդությունների մոտ 215 հազար նոր դեպք է գրանցվում եւ մոտ 85 հազար նոր դեպք 15-19 տարեկան երեխաների շրջանում: Սակայն ժամանակին կատարված ախտորոշման եւ բուժում սկսելու դեպքում այս հիվանդների գրեթե 80 տոկոսը հաջողությամբ բուժվում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է