• Latest news

Մանկական քիմիաթերապիայի որոշ դեղամիջոցներ Հայաստանում դեռեւս գրանցված չեն

15 փետրվարի, 2017  15:55

Հայաստանում եւ Գերմանիայում սուր լեյկոզի բուժման համար օգտագործում են միեւնույն բժշկական արձանագրությունները, եւ բուժման արդյունավետությունը գրեթե միանման է: Սակայն այս արձանագրությունների շրջանակներում օգտագործվող ոչ բոլոր դեղամիջոցներն են այսօր Հայաստանում գրանցված:

Առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան, պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը լրագրողներին ասաց, որ երեխաների շրջանում արյան չարորակ հիվանդությունների ախտորոշումը եւ բուժումը պետպատվերով է վճարվում: Անցյալում պետությունը բժշկական կենտրոններին ապահովում էր բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցների միայն 30 տոկոսով, իսկ այսօր գնում է դեղերի արդեն մոտ 60-70 տոկոսը: Ճիշտ է, դեռեւս դեղամիջոցներ կան, որոնք ոչ միայն պետությունը չի գնում, այլ նույնսիկ Հայաստանում գրանցված չեն: Դրանցից որոշները մտնում են սուր լեյկոզների եւ արյան այլ հիվանդությունների բուժման ստանդարտ սխեմաների մեջ, հետեւաբար՝ դրանք պարբերաբար անհրաժեշտ են լինում նաեւ փոքրահասակ հիվանդներին:

Այս դեղամիջոցները գտնելու եւ գնելու հարցում հիվանդ երեխաների ընտանիքներին օգնում են բարեգործական հիմնադրամները, մասնավորապես՝ «Կյանք նվիրիր» հիմնադրամը, որը, Սմբատ Դաղբաշյանի եւ նրա գործընկերների խոսքով, դեռեւս ոչ մի անգամ չի մերժել օգնության դիմումները եւ հիվանդ երեխաների համար շատ կարեւոր դեղամիջոցներ է բերել:

Արյունաբան-ուռուցքաբան Անահիտ Զախարյանն իր հերթին Հայաստանի կառավարությանը կոչ արեց որքան հնարավոր է արագ լուծել այդ դեղերի գրանցման խնդիրը, քանի որ եթե արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար օգտագործվող բոլոր դեղերը Հայաստանում գրանցված լինեն, դա զգալիորեն կհեշտացնի բուժումը եւ նույնիսկ այն ավելի կէժանացնի՝ բարեգործական հիմնադրամները եւ հիվանդ երեխաների ծնողներն այլեւս ստիպված չեն լինի դրանք ամբողջ աշխարհում փնտրել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է