• Latest news

Լեյկոզի ախտանիշները երեխաների մոտ՝ ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն ծնողները

15 փետրվարի, 2017  21:03

Լեյկոզը (լեյկեմիան) արյունաստեղծ օրգանների ու արյան չարորակ հիվանդություն է, որը բնութագրվում է ոսկրուղեղի, արյան ու ներքին օրգանների մեջ պաթոլոգիական բջիջների աճով։ 100 000 երեխաներից 3-5-ը հիվանդանում է լեյկոզով մինչեւ 15 տարեկան դառնալը։

Մանկական լեյկոզի հիմնական ախտանիշների մասին լրագրողներին պատմել են ԱՆ գլխավոր արյունաբան, Արյունաբանության կենտրոնի ղեկավար Սմբատ Դաղբաշյանը ու այդ նույն կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար Լալա Վաղարշակյանը։

  • Երեխայի վարքագիծը կարող է շատ բան պատմել նրա առողջության մասին։ Եթե սովորաբար երեխան աշխույժ է, շարժունակ, բայց հանկարծ կտրուկ փոխվում է, դադարում է խաղալ, վազել, սկսում է անընդհատ պառկել՝ այդ վիճակը կարող է վկայել նրա առողջական խնդիրների մասին
  • Առանց որեւէ պատճառի մարմնի բարձր ջերմաստիճանն էլ լեյկոզի մեկ այլ ախտանիշ է։ Եթե երեխան գրիպով կամ այլ վարակիչ ինֆեկցիաներով հիվանդ չէ, սակայն բարձր ջերմություն ունի՝ նրան պետք է բժշկի տանել
  • Անսովոր գունատությունը, որը սովորաբար բնորոշ չէ երեխային, նույնպես պետք է գրավի ծնողների ուշադրությունը։
  • Մեկ այլ ախտանիշ, որը պետք է մտահոգի ծնողներին՝ երեխայի մարմնի վրա հաճախակի հայտնվող կապտուկներն են։ Շատ մասնագետներ այդ կապտուկները համարում են լեյկոզի հիմնական ախտանիշներից մեկը, չնայած լինում են հիվանդներ, որոնց մոտ նման կապտուկներ առհասարակ չկան։
  • Երեխայի ոսկորներում ու հոդերում նկատվող ցավերը նույնպես կարող են վկայել այն մասին, որ նրա մոտ ամեն ինչ չէ կարգին։ Եթե նման ցավերը տեւական բնույթ ունեն, արժե երեխային տանել բժշկի։
  • Մեծացած ավշային հանգույցները , հաճախակի արյունահոսությունները ,մաշկի ու լորձաթաղանթների մեջ արյան զեղումները, քնի խանգարումները, ախորժակի նվազումն ու արագ հոգնելը նույնպես կարող են լեյկոզի ախտանիշներ լինել։

Քանի որ այս ախտանիշներից շատերը կարելի է հեշտությամբ չնկատել՝ երբեմն էլ այդ ախտանիշներն այլ հիվանդության հետ շփոթել՝ ծնողները պետք է բավականաչափ ուշադիր լինեն իրենց երեխաների հանդեպ, նկատեն նրանց վարքագծում ու ինքնազգացողության մեջ բոլոր փոփոխությունները ու ժամանակին նրանց տանեն բժշկի։ Առաջնային օղակի բժիշկներն էլ իրենց հերթին պետք է ուշադիր լինեն ու տիրապետեն թարմ գիտելիքների, որպեսզի ժամանակին կասկածեն երեխայի մոտ չարորակ հիվանդություն ու նրան մասնագիտացած կենտրոն ուղարկեն։

Արյունաբան-ուռուցքաբան Անահիտ Զախարյանն էլ իր հերթին նկատեց, որ հայ ծնողների մեծ մասն իրականում բավականին ուշադիր է իր զավակների նկատմամբ, ինչի շնորհիվ վերջին տարիներին չի եղել դեպք, որ արյան չարորակ հիվանդությունները երեխաների մոտ արդեն բարձիթողի վիճակում ախտորոշվեն։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել