В խմբի վիտամիններն օգնում են շիզոֆրենիան հաղթահարելուն, հայտնում են Մանչեսթերի համալսարանի մասնագետները: Նրանք այսպիսի եզրակացության են եկել՝ վերլուծելով մի շարք հետազոտություններ՝ նվիրված շիզոֆրենիայի բուժմանը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Psychological Medicine ամսագրում:
Մասնագետները դիտարկել են 18 հետազոտություն, որոնց ընդհանուր առմամբ 832 հիվանդ է մասնակցել, որոնք շիզոֆրենիայի դեմ դեղեր են ստացել: Պարզվել է, որ հոգեմետ դեղերից եւ հակադեպրեսանտներից բացի, շիզոֆրենիայի ախտանշանները նվազեցնելուն օգնում են նաեւ մեծ չափաքանակներով В խմբի վիտամինները: Դրանք պետք է ընդունել որպես մյուս դեղամիջոցների լրացում:
Նախկինում հետազոտողների նույն խումբը պարզել է, որ սնվելու շտկումներն օգնում են հաղթահարել դեպրեսիան եւ մյուս խանգարումները: Նրանք պատրաստվում են խորացնել հետազոտություններն այն ուղղությամբ, թե սնուցող նյութերն ինչպես են ազդում հոգեկան առողջության վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր