• Latest news

Աֆրիկյան «զոմբի հիվանդության» պատճառ կարող է լինել մակաբույծ որդը

17 փետրվարի, 2017  10:44

Այսպես կոչված «զոմբի հիվանդությունը», որով Աֆրիկայի արեւելքում բազմաթիվ երեխաներ են հիվանդացել, կարող է կապված լինել մակաբույծ որդի հետ, որն աղիներում նեյրոտոքսիններ է արտադրում: Նման եզրահանգման են եկել ամերիկյան Բեթեսդի Նյարդային համակարգի հիվանդությունների եւ կաթվածների ազգային ինստիտուտի գիտնականները:

«Զոմբի հիվանդությունը», որը կոչվում է նաեւ «գլխով անելու սինդրոմ», արեւելյան Աֆրիկայում սկսել է տարածվել 1960-ականների կեսերին: Վարակված մարդիկ (հիմնականում՝ երեխաներ) սկսել են պարբերական «զոմբիի» վիճակի մեջ ընկնել՝ կորցնելով արտաքին աշխարհի հետ կապն ու մշտապես գլխով անելով: Այդ պատճառով էլ գիտնականները հիվանդությունը «գլխով անելու սինդրոմ» են կոչել: Դրա զարգացումը հանգեցնում է ուղեղի ատրոֆիայի՝ մեծահասակների մոտ, իսկ երեխաների պարագայում՝ զարգացման խնդիրների: ԱՀԿ-ի գնահատականներով՝ ներկայում այս սինդորմն ունեն Սուդանի եւ Տանզանիայի մի քանի հազար բնակիչներ:

Երկար ժամանակ գիտնականներն այս տարօրինակ հիվանդության պատճառների մասին ոչինչ չգիտեին. վարակված հիվանդների արյան նմուշներում ո՛չ վիրուս, ո՛չ բակտերիա չէին գտնում: Վերջերս, սակայն, գիտնականները պարզել են,  որ գլխով անելու սինդրոմը կարող են առաջացնել ջրում կամ սննդում որոշ նյութեր, ինչպես նաեւ Onchocerca volvulus որդ-նեմատոդները: Խնդիրն այն է, որ այս որդերն աղիներում են լինում եւ ուղեղ չեն ներթափանցում. դա կասկածի տակ էր դնում նյարդային համակարգի աշխատանքի վրա դրա ազդելու ունակությունը:

Ըստ Science Translational Medicine ամսագրի՝ Նյարդային համակարգի հիվանդությունների եւ կաթվածների ազգային ինստիտուտի ղեկավար Ավինդրա Նաթն ու նրա գործընկերներն ուսումնասիրել են երկար տարիներ այդ հիվանդությամբ տառապող Ուգանդայի մի քանի տասնյակ բնակիչների արյան նմուշները: Նրանք ապացուցել են, որ որդն իսկապես կարող է ազդել հիվանդների նյարդային համակարգի վրա: Ավելին, բոլոր հիվանդների արյան մեջ սպիտակուցներ են եղել, որոնք սովորաբար չկան առողջ մարդկանց օրգանիզմում:

Վերլուծելով դրանց բաղադրությունը՝ գիտնականները զարմանքով հայտնաբերե են, որ Onchocerca volvulus որդերի եւ մարդկանց օրգանիզմում միեւնույն սպիտակուցն է՝ լեյոմոնիդ-1: Սա ուղեղի բջիջներում առանցքային մոլեկուլներից է, որը կառավարում է առանձին նյարդային վերջավորությունների եւ միացությունների աճը նյարդային բջիջների միջեւ:

Վարակվածների օրգանիզմում հետեւյալն է կատարվում. երբ իմունային համակարգը սկսում է պայքարել մակաբույծի դեմ, այն սպիտակուցների դեմ հակամարմիններ է արտադրում: Քանի որ լեյոմոդինն ու նեմատոդի սպիտակուցը նման են, իմունիտետը սկսում է հարձակվել այն բջիջների վրա, որոնք այն արտադրում են. այսինքն՝ ոչ միայն որդի բջիջների, այլեւ ուղեղի բջիջների վրա: Ուղեղի հեղուկում լեյոմոնիդ-1 մոլեկուլի սուր արձագանք է առաջանում: Սուր բորբոքային ռեակցիայի հետեւանքով մեծ քանակությամբ նյարդային բջիջներ են ոչնչանում՝ էպիլեպտիկ ցնցումների նման ինչ-որ բան առաջացնելով:

Այս բացահայտումը կարող է գիտնականներին օգնել «զոմբի հիվանդության» դեմ դեղամիջոց գտնել եւ օգնել հիվանդ աֆրիկացի երեխաներին: Բացի այդ, գիտնականների կարծիքով, սեւ ճանճերի եւ մակաբույծների ոչնչացումն ընդմիշտ կլուծի Աֆրիկայում այդ հիվանդության տարածման խնդիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է