• Latest news

Ռադիոիզոտոպների կենտրոնը կառավարման կհանձնվի՞ միջազգային կազմակերպությանը

17 փետրվարի, 2017  12:45

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը ճանաչողական այց կատարեց Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն, որտեղ ներկայացվեցին կատարված աշխատանքները։ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում տեղադրված PET եւ նոր սերնդի SPECT սարքերը եզակի են մեր հանրապետությունում, իսկ ցիկլատրոնը` տարածաշրջանում: Նախարարին զեկուցվեց նաեւ մնացյալ աշխատանքների ծավալները եւ քայլերի հերթականությունը:

Լեւոն Ալթունյանն ընդգծեց, որ Հայաստանում բացակայում է նման կենտրոնների շահագործման փորձը, հետեւաբար վերջինի պոտենցիալի ամբողջական բացահայտումը կարող է իրականացվել միայն փոխշահավետ միջազգային համագործակցության արդյունքում, այդ թվում՝ նաեւ օգտագործելով Սփյուռքի կարողությունները: Որպես համագործակցության օրինակ՝ նախարարը նշեց Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի կառավարման հանձնելը համապատասխան փորձառություն ունեցող միջազգային կազմակերպությանը, որի արդյունքում կապահովվի բժշկական ծառայությունների բարձր որակը, հիվանդների անվտանգությունը, արտադրված ռադիոնուկլիդների տեսականու ընդլայնումը եւ կենտրոնի արտադրանքի հնարավոր արտահանումն այլ երկրներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել