• Latest news

Հայաստանում ամեն տարի մի քանի ոչ անհրաժեշտ վիրահատություններ են կատարվում. գլխավոր վնասվածքաբան

17 փետրվարի, 2017  17:46

Հայաստանում ամեն տարի վնասվածքների եւ կոտրվածքների մի քանի վիրահատություններ են կատարվում, որոնք անհրաժեշտ չեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության գլխավոր վնասվածքաբան Վաչագան Այվազյանը:

Նրա կարծիքով՝ ամբողջ հարցն այն է, որ այսպիսի վիրահատությունների մեծ մասը վճարովի է, այդ պատճառով որոշ անբարեխիղճ մասնագետներ, ցանկանալով փող աշխատել, դրանք իրականացնում են՝ անգամ ցուցումների բացակայությամբ:

«Առողջապահության վճարովի հատվածը երբեմն երիտասարդ մասնագետներին կուրացնում է, իսկ գուցե նաեւ հաստատությունների ղեկավարներին, որոնք պահանջում են, որ վճարովի ծառայությունների քանակն ավելի մեծ լինի: Հետեւաբար՝ պատահում է, որ վիրահատում են այնտեղ, որտեղ պետք չէ»,- ասաց Վաչագան Այվազյանը:

Նա հավելեց, որ «վճարովի բժշկության նման մրցավազքը», ցավոք, նաեւ հիպերախտորոշում է առաջացնում՝ հիվանդների մոտ խնդիրներ են «գտնում», որոնք նրանց մոտ իրականում չկան: Դա, իհարկե, հաճախ չի պատահում, բայց տարեկան մի քանի այդպիսի դեպք, այնուամենայնիվ, լինում է:

Գլխավոր վնասվածքաբանը նշեց, որ, իհարկե, իր տրամադրության տակ չունի բոլոր դեպքերի մասին տեղեկություններ, երբ ոչ անհրաժեշտ վիրահատություններ են կատարվել, բայց եթե հիվանդները դիմում են իր ղեկավարած Վնասվածաքաբանների եւ օրթոպեդների ասոցիացիա, մասնագետները յուրաքանչյուր դեպքը քննարկում են: Այդպիսի մի քանի դեպքեր են, օրինակ, քննարկել են ասոցիացիայի անցյալ տարվա համագումարում, եւս մի քանի թարմ դեպք պատրաստվում են քննարկել այս տարվա համագումարի ժամանակ: Վնասվածքաբանը նշեց, որ համագումարին հրավիրել են նաեւ ոչ անհրաժեշտ վիրահատությունները կատարած վիրաբույժներին՝ նրանց փաստարկները լսելու համար, գուցե կարողանան իրենց գործողությունները հիմնավորել:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել