• Latest news

Բժիշկները հայտնաբերել են վիտամին D –ի անսպասելի հատկությունը

18 փետրվարի, 2017  20:03

Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է վիտամին D –ի նոր հատկանիշները։ Դրան նվիրված հետազոտություն է հրապարակվել British Medical Journal ամսագրում։ Նրանք հավաստիացնում են, որ կանոնավոր (շաբաթական մեկ անգամից ոչ հազվադեպ) վիտամին D –ի ընդունումը կրկնակի նվազեցնում է շնչառական ինֆեկցիաների զարգացման հավանականությունը ու որպես արդյունք՝ նման հիվանդություններից պաշտպանում է տարեկան ավելի քան երեք միլիոն մարդու։

Հետազոտողները վերլուծել են գրեթե 11 հազար մարդու վերաբերյալ տվյալներ։ Նրանք բոլորը մասնակցել են 25 կլինիկական հետազոտությունների, որոնք անցկացվել են աշխարհի ավելի քան 14 երկրներում՝ այդ թվում Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Աֆղանստանում, Բելգիայում, Իտալիայում, Ավստրալիայում ու Կանադայում։ Այդ հետազոտությունների արդյունքները հակասական էին, քանի որ դրանցից մի քանիսը ցույց էին տվել, որ վիտամին D –ն պաշտպանում է սուր վարակիչ շնչառական ինֆեկցիաներից, իսկ մյուսները նման ներգործություն չէին հայտնաբերել։ Հետազոտության առաջատար հեղինակ, պրոֆեսոր Էդրիան Մարտինոն պարզաբանել է, որ վերլուծությունը թույլ է տվել հասկանալ, թե որն է այս տարընթերցումների պատճառը, ու հաստատել, որ վիտամինով հավելումներն իրոք արդյունավետ են, օգնում են չհիվանդանալ գրիպով ու մրսածությամբ։ Պարզվել է, որ վիտամին D –ի պաշտպանական ազդեցությունն ամենաուժեղն արտահայտված է եղել այն մարդկանց մոտ, ովքեր ունեին դրա պակասը, նաեւ դեղամիջոցի սահմանափակ չափաբաժինների դեպքում, երբ մարդը օրական կամ շաբաթական մեկ անգամ մեկական հաբ էր ստանում, բայց ոչ ավելի հաճախ։

Եվ այսպես արյան մեջ վիտամին D –ի ցածր մակարդակով մարդկանց մոտ վիտամինային հավելանյութի ամենօրյա կամ ամենշաբաթյա ընդունումը գրեթե կրկնակի նվազեցնում է ՍՇՎ-ի հավանականությունը։ Իսկ արյան մեջ վիտամին D–ի ավելի բարձր խտությամբ մարդկանց մոտ պաշտպանական էֆեկտը այդքան էլ վառ արտահայտված չի եղել՝ գրիպ կամ ՍՇՎ–ով վարակվելու հավանականությունը նվազել է 10 տոկոսով։

Համարվում է, որ «արեւային» վիտամինը ուժեղացնում է շնչառական ուղիներում այն նյութերի արտադրությունը, որոնք բնական հակավիրուսային ու հակամիկրոբային էֆեկտ ունեն։ Հենց դրա համար էլ Հյուսիսային կիսագնդի երկրներում գրիպով ու այլ շնչառական ինֆեկցիաներով հիվանդացությունը հատկապես բարձր է աշնան վերջին, ձմռանը ու գարնան սկզբին, երբ արեւի ճառագայթման ազդեցության տակ օրգանիզմի կողմից արտադրվող վիտամին D –ի մակարդակը բնակչության մոտ շատ ցածր է լինում։

Մարտինոն ու նրա գործընկերները, հիմք ընդունելով ստացված տվյալները , կարծում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ոչ բարձր մակարդակով երկրների բնակիչները պետք է իրենց սննդակարգում հավելեն վիտամին D –ի ցածր չափաբաժիններ, որպեսզի դրանով իսկ պաշտպանեն իրենց սեզոնային շնչառական ինֆեկցիաներից։ Վիտամին D –ն առաջատար դեր է կատարում կալցիումի աբսորբցիայի կանոնակարգման ու ոսկրային հյուսվածքի աճի խթանման մեջ։ Ապացուցվել է դրա արդյունավետությունը կրծքագեղձի, հաստի աղիի ու շագանակագեղձի քաղցկեղի, նաեւ ճարպակալման, սրտի հիվանդությունների ու դեպրեսիայի կանխարգելման հացում։ Վերջերս գիտնականները ցույց են տվել, որ վիտամին D –ն փոխգործակցում է նաեւ երկարակեցության գեների հետ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է