• Latest news

Երկվորյակներով հղիանալու մասին 3 տարածված առասպել

20 փետրվարի, 2017  23:49

Նորությունները, որ փոփ աստղ Բեյոնսեն եւ Ջորջ Քլունիի կին Ամալը երկվորյակով են հղի՝ երկվորյակներով հղիանալու թեմայի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը կտրուկ մեծացրել է: Գերմանացի գիտնականները գաղտնազերծել են երկվորյակներով հղիանալու մի քանի առասպելներ:

Սնունդը

Ոչ մի մթերք չի կարող ազդել երկվորյակներով հղիանալու հնարավորության վրա. մրգերի զույգի օգտագործումը ձեզ չի օգնի երկվորյակ բեղմնավորել, ինչպես արքայախնձորի կեղեւը: Գիտնականների խոսքով՝ այս բոլոր առասպելները ոչ մի քննադատության չեն դիմանում եւ ուղղակի ծիծաղելի են:

Զույգ օրերի ժամադրությունները

Բավական անհեթեթ կարծիք կա այն մասին, որ զույգ օրերին սեքսով զբաղվելն ինչ-որ ձեւով մեծացնում է երկվորյակներով հղիանալու հավանականությունը: Սակայն այս առասպելը գիտական ոչ մի հիմնավորում չունի եւ գիտնականների խոսքով՝ ուղղակի անհեթեթ է:

Սեքսի ժամանակ դիրքը

Կա եւս մեկ տարածված առասպել, որի համաձայն՝ եթե սեքսի ժամանակ տղամարդը վերեւում է, ապա երկվորյակով հղիանալու հավանականությունն ավելի մեծ է: Իրականում սեքսի ժամանակ դիրքը ոչ մի կերպ չի ազդում ո՛չ ապագա երեխաների սեռի, ո՛չ նրանց թվի վրա:

Իսկ ճշմարտությունն այն է, որ…

Երկվորյակներից մեկի հետ ամուսնանալով կամ ձեր ընտանիքի անդամների մեջ երկվորյակների առկայությունը մի փոքր մեծացնում է երվորյակներով հղիանալու հավանականությունը, սակայն ոչ մի երաշխիք չկա եւ չի կարող լինել, քանի որ իրենք երկվորյակներն էլ ոչ միշտ են երկվորյակներ ունենում:

Դրա փոխարեն միանգամայն ճշգրիտ հայտնի է, որ արտամարմնական բեղմնավորման դեպքում կանայք բավական հաճախ են  երկվորյակներով կամ նույնիսկ եռյակներով հղիանում: Դա կապված է արտամարմնական բեղմնավորման տեխնոլոգիայի հետ, քանի որ միջամտության հաջողության բարձրացման համար կանանց պատվաստում են միանգամից մի քանի բեղմնավորված սաղմեր:

Երկվորյակներով հղիանալու հավանականությունը մեծացնում է նաեւ ձվազատման հորմոնալ խթանումը, որի հետեւանքով կնոջ մոտ բեղմնավորվելուն պատրաստ մի քանի ձվաբջիջ է հայտնվում: Որոշ կանանց մոտ հորմոնալ ինչ-ինչ խանգարումների պատճառով դա տեղի է ունենում առանց խթանման: Այսպիսի կանանց մոտ մեծ է տարաձու երկվորյակներով կամ անգամ եռյակով հղիանալու հավանականությունը, եթե երկու կամ ավելի ձվաբջիջները միաժամանակ բեղմնավորվեն: Իսկ ահա միաձու երկվորյակներով բեղմնավորվելու հավանականության վրա ոչ մի ձեւով հնարավոր չէ ազդել՝ այս դեպքում կարող են ինչ-որ դերակատարում ունենալ միայն գեները եւ պատահականությունը:

 

 

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել