• Latest news

Կրծքով կերակրելը նվազեցնում է կանանց մոտ մետաբոլիկ համախտանիշի առաջացման հավանականությունը

21 փետրվարի, 2017  11:47

Իրենց երեխաներին նվազագույնը 12 ամիս կրծքով կերակրող կանայք ավելի հազվադեպ են բախվում մետաբոլիկ համախտանիշին, քան այն կանայք, ովքեր երբեք  այդպես չեն կերակրել կամ կարճատեւ են կերակրել: Այս մասին նշված է Journal of Women's Health-ում հրապարակված հետազոտության մեջ:

Հետազոտությանը մասնակցել են 19-ից մինչեւ 50 տարեկան 4700 կորեուհիներ: Հետազոտողները պարզել են, որ կրծքով երկարատեւ կերակրելը նվազեցրել է մետաբոլիկ համախտանիշի առաջացման հավանականությունը. դա խանգարումների է համալիր է, որը ներառում է արյան բարձր ճնշումը, արյան մեջ գլյուկոզայի եւ խոլեստերինի մակարդակի բարձր մակարդակը: Հայտնի է, որ մետաբոլիկ համախտանիշը մեծացնում է սրտի ու գլխուղեղի կաթվածի եւ շաքարախտի վտանգը:

Հետազոտության մասնակիցներին 4 խմբի են բաժանել: Առաջին խմբի կանայք իրենց ամբողջ կյանքի ընթացքում կրծքով էին կերակրել 5 ամսից պակաս, երկրորդ խմբի կանայք՝ 6-ից մինչեւ 11 ամիս, երրորդ խմբի կանայք՝ 12-ից մինչեւ 23 ամիս, իսկ չորրորդ խմբի կանայք՝ 24 ամսից ավելի: Գիտնականները հայտնաբերել են, որ այն կանանց մոտ, ովքեր կրծքով են կերակրել 12 կամ ավելի ամիս, մետաբոլիկ համախտանիշի հավանականությունը էականորեն ցածր է եղել, քան այն կանանց մոտ, որոնք 12 ամսից պակաս են կրծքով կերակրել:

«Նորածիններին կրծքով կերակրելու առավելությունների մասին շատ բան է հայտնի, իսկ այս հետազոտությամբ պարզվել է, որ այն օգտակար է նաեւ մոր համար եւ նրան պաշտպանում է մետաբոլիկ համախտանիշից», - նշել է Journal of Women's Healthի գլխավոր խմբագիր, բժիշկ Սյուզան Քորնշթայնը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել