• Latest news

Հացի եւ մաստակի մեջ պարունակվող սննդային հավելումն օրգանիզմն ինֆեկցիաների նկատմամբ խոցելի է դարձնում

21 փետրվարի, 2017  17:15

Е171 (տիտանի երկօքսիդ) սննդային հավելումը, որը պարունակվում է հացի եւ մաստակների մեջ, առողջության համար վտանգավոր է: Դրա կանոնավոր օգտագործումը մեծացնում է ինֆեկցիոն հիվանդությունների վտանգը եւ խոչընդոտում որոշ սննդարար նյութերի յուրացմանը: Այս մասին զգուշացնում են Binghamton University-ի գիտնականները:

Նրանց կատարած հետազոտությամբ պարզվել է, որ Е171-ը վնասում է աղիների բջիջների կառուցվածքը, որի հետեւանքով վտանգավոր բակտերիաներն ավելի հեշտ են թափանցում մարսողական համակարգ, հետեւաբար՝ օրգանիզմն ինֆեկցիաների նկատմամբ ավելի խոցելի է դառնում, իսկ աղիները սկսում են ավելի վատ յուրացնել սննդարար նյութերը:

Գիտնականները աղիների բջիջների մոդելը տիտանի երկօքսիդի նանոմասնիկների ազդեցությանն են ենթարկել նախ 4 ժամ տեւողությամբ, այնուհետեւ՝ 5 օր: Արդեն թվարկված բացասական հետեւանքները նկատվել են միայն հավելման բազմակի ազդեցության դեպքում: Հետազոտողների խոսքով՝ Е171-ը ազդել է աղիների բջիջների microvilli-ների վրա: Դա դժվարացրել է ցինկի, երկաթի, ճարպաթթուների յուրացման գործընթացը, իսկ ընդհանուր առմամբ տուժել է սնունդը քայքայելու ունակությունը:

Տիտանի երկօքսիդն օգտագործվում է ներկերի, թղթի եւ պլաստմասի արտադրության մեջ: Այն պարունակվում է նաեւ ատամի մածուկում, շոկոլադում, քաղցրեղենում եւ սննդամթերքներից շատերում: Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել Е171-ի մեծ պարունակությամբ մթերքների հաճախակի օգտագործումից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել