• Latest news

Կոնտրացեպցիան ոչ թե բնակչության թվաքանակի կրճատման, այլ ֆերտիլության պահպանման մեթոդ է. մասնագետ

22 փետրվարի, 2017  21:02

Չնայած այսօր Հայաստանում տարածված առասպելներին եւ կարծրատիպերին, կոնտրացեպցիայի ժամանակակից մեթոդները բնակչության թվաքանակի կրճատման մեթոդներ չեն, այլ երիտասարդ կանանց ֆերտիլության պահպանման մեթոդ: Նման տեսակետ հայտնեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Նա հիշեցրեց, որ հայ զույգերի միայն 27 տոկոսն է այսօր օգտվում կոնտրացեպցիայի ժամանակակից մեթոդներից: Ոմանք կարծում են, որ հայերն առանց այն էլ քիչ են, եւ հակաբեղմնավորիչները միայն ավելի շատ կկրճատեն բնակչության թվաքանակը: Մյուսները հակաբեղմնավորիչների վնասի եւ իրենց շուրջը գլոբալ դավադրությունների մասին հիմար առասպելների են հավատում, այդ պատճառով գերադասում են չպաշտպանվել, կամ պաշտպանվել առողջության համար պոտենցիալ վտանգ ներկայացնող մեթոդներով, օրինակ՝ Կոլայի տեսակի գազավորված քաղցր ըմպելիքներն օգտագործում են ամենեւին ոչ իրենց նշանակությամբ:

Հակաբեղմնավորիչներից հրաժարվելու հետեւանքով ծնելիությունն ամենեւին էլ չի աճում. պատահում են բազմաթիվ չծրագրված հղիություններ, որոնց մեծ մասն աբորտով է ավարտվում: Որոշ մասնագետների գնահատմամբ՝ չնայած վերջին տասնամյակում աբորտների թիվը զգալիորեն կրճատվել է, Հայաստանում, ինչպես նախկինում, աբորտը համարվում է ընտանիքի պլանավորման առավել տարածված մեթոդը: Ընտանիքի պլանավորման նման մեթոդն առաջին հերթին վատ է այն պատճառով, որ աբորտը կարող է բացասաբար անդրադառնալ կնոջ առողջության վրա եւ նրան նույնիսկ անպտուղ դարձնել:

Այսօր Հայաստանում զույգերի գրեթե 14,9 տոկոսը անպտղությամբ է տառապում, ըստ որում՝ նրանց մոտ 10 տոկոսը երկրորդային անպտղություն ունի: Այսինքն՝ կինը նախկինում հղիացել է, սակայն երկրորդ անգամ չի հղիանում: Կանանց շրջանում երկրորդական անպտղության հիմնական պատճառը հենց աբորտն է, ինչպես նաեւ չբուժված ինֆեկցիաները, որոնք փոխանցվում են սեռական ճանապարհով:

Գարիկ Հայրապետյանի կարծիքով՝ եթե հայ զույգերն արդյունավետորեն օգտվեն կոնտրացեպցիայի ժամանակակից մեթոդներից, կհաջողվի խուսափել մեծ թվով անցանկալի հղիություններից եւ աբորտներից, որի հետեւանքով կանանցից շատերին կհաջողվի խուսափել երկրորդական անպտղությունից եւ առողջական մի շարք այլ խնդիրներից:

«Մեր բնակչությունը պետք է սկսի հասկանալ, որ կոնտրացեպցիայի ժամանակակից մեթոդներն ամենեւին բնակչության թվաքանակի կրճատման մեթոդ չեն, այլ այն կանանց ֆերտիլության պահպանման մեթոդ, որոնք աբորտների հետեւանքով անպտուղ են դառնում»,- նշեց Գարիկ Հայրապետյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է