• Latest news

Գարեջրի նույնիսկ չափավոր քանակը սրտի համար վտանգավոր է. գիտնականներ

23 փետրվարի, 2017  13:06

Շաբաթական ընդամենը 300 գրամ գարեջուրն արդեն իսկ բավական է անոթների կոշտացման պրոցես սկսելու համար, որը կարող է սրտի հիվանդություններ առաջացնել, զգուշացնում են University College London-ի գիտնականները:

Նրանք 25 տարի հետեւել են 4000 մարդու առողջությանը եւ պարզել, որ շաբաթական կես բաժակ գինու մակարդակով  ալկոհոլի նույնիսկ չափավոր օգտագործումը արյունատար համակարգի վաղաժամկետ ծերացում է առաջացնում: Գիտնականների կարծիքով՝ ալկոհոլն ակտիվացնում է այն ֆերմենտները, որոնք բացասաբար են ազդում երակների պատերի առաձգականության վրա՝ նեղացնելով դրանց անցանելիությունը եւ դժվարացնելով արյան շրջանառությունը:

Հետազոտողները չափել են, թե զարկերակի արհեստական ալիքները որքանով են արագ անցնում կամավորների պարանոցի եւ ազդրերի հիմնական երակներով: Որքան արագությունը մեծ է, այնքան երակները կոշտ են: Այնուհետեւ ստացած արդյունքները համեմատել են նրանց օգտագործած սպիրտային ըմպելիքների մակարդակի տվյալների հետ:

Հետազոտությամբ պարզվել է, որ շաբաթական գարեջրի նույնիսկ 300 գրամը կամ կես բաժակ գինին բավական են երակների կշտացման պրոցես սկսվելու համար: Ի դեպ, գիտնականները ընդգծում են, որ իրենց համար մինչ օրս այնքան էլ պարզ չէ, թե ալկոհոլն ինչպես է ազդում երակների վրա: Առավել եւս, որ նախորդ հետազոտություններով ապացուցվել է ալկոհոլի չափավոր օգտագործման որոշ օգտակարությունը: Մասնավորապես՝ համարվում է, որ ալկոհոլի ոչ մեծ քանակը կարող է արյան մեջ մեծացնել «լավ» խոլեստերինի մակարդակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել