• Latest news

Հակաալերգիկ դեղերի 99 տոկոսը Հայաստանում ներկայացված չէ․մասնագետ

25 փետրվարի, 2017  12:02

Հայաստանի կառավարությունը չի նպաստում ալերգաթերապեւտիկ դեղամիջոցների գրանցմանը, ինչի հետեւանքով նման դեղորայքի 99 տոկոսն այսօրվա դրությամբ հայկական շուկայում ներկայացված չէ։Այս մասին NEWS.am Medicine –ի հետ զրույցում ասել է բժիշկ Տիգրան Դավթյանը, Հայաստանում ալերգոլոգիայի ու իմունոլոգիայի կենտրոնի հիմնադիրներից մեկը։

Նրա խոսքով, դեղ արտադրողները, նրանց ներկայացուցիչները կամ ներմուծողները պետք է ինքնուրույն գրանցեն իրենց դեղերը Հայաստանում ու վճարեն գրանցման համար։ Սակայն հայկական շուկան նրանց համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում, դրա համար էլ մեծամասնությունը պարզապես չի անում դա։ Այսօրվա դրությամբ, մասնագետի խոսքով, միայն մեկ արտադրող է գրանցել ու վաճառում իր հակաալերգիկ դեղորայքը Հայաստանի տարածքում։ Իսկ մյուս արտադրողների դեղամիջոցները, որոնք լայնորեն կիրառվում են այլ երկրներում, Հայաստանում պարզապես չկան՝ արտադրողների մեծ մասը նույնիսկ գրանցման հայտ չի ներկայացրել։

Տիգրան Դավթյանը նշեց, որ այդ հարցում կարեւոր է ոչ միայն երկրի շուկայի մեծությունը, որքան ալերգոլոգիայի ծառայության զարգացման մակարդակը։ Օրինակ Սինգապուրը Հայաստանից փոքր է, սակայն քանի որ այդ ծառայությունն այնտեղ լավ զարգացած է, դեղերի մեծ մասն այնտեղ գրանցված է ու ներկայացված։ Մասնագետի խոսքով, եթե Հայաստանում ալերգոլոգիական ծառայությունը համապատասխանի միջազգային մակարդակին, այստեղ էլ ամեն ինչ այլ կերպ կլինի։

Այսօրվա դրությամբ, մասնագետի խոսքով, Հայաստանում կան լավ ալերգոլոգներ, սակայն չկան մասնագիտացված կենտրոններ, չկան գործող ասոցացիաներ ու միություններ։ Չկա նաեւ նախարարի հրամանը՝ ալերգիկ հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման ու բուժման միասնական չափորոշիչների ստեղծելու մասին։

Ալերգոլոգի խոսքով, եթե մենք ուզում ենք Հայաստանում ալերգոլոգիան նոր մակարդակ բարձրացնել, անհրաժեշտ է նախ մշակել ալերգիկ հիվանդությունների ախտորոշման ու բուժման չափորոշիչներ, որոնք համապատասխանում են միջազգային մակարդակին ու դրանց օգտագործել ամենուրեք՝ ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է