• Latest news

Երկու անգամ վիրավորված Հովհաննեսը խոսել է սովորում

23 փետրվարի, 2017  19:54

2016 թվականի գարնանը 22-ամյա Հովհաննեսը երկու անգամ է վիրավորվել. առաջին անգամ նա վիրավորվել է ապրիլի 4-ին Թալիշ գյուղում՝ բեկորները մխրճվել էին նրա ոտքի մեջ, բայց նա շարքերը չլքեց՝ շարունակելով ծառայությունը: Մայիսի 13-ին նա երկրորդ անգամ է վիրավորվել՝ հակառակորդի գնդակը նրա գլուխն էր խոցել:

Հովհաննեսի մայրը՝ Գայանե Ասատրյանը, NEWS.am Medicine-ին պատմեց, որ մայիսի 15-ին նրան բերել են Երեւանի զինվորական հոսպիտալ, եւ նա 26 օր կոմայի մեջ է եղել: Քչերն էին հավատում, որ Հովհաննեսը ողջ կմնա, բայց այսօր նա ոչ միայն ողջ է, այլեւ ոտքի վրա է: Իհարկե, ձեռնափայտի օգնությամբ է քայլում: Նրա աջ ձեռքն ու ոտքը դեռեւս շատ թույլ են, նա դրանք դժվարությամբ է շարժում: Աջ ուսը նա շարժում է, բայց ահա ուսից ներքեւ՝ գործնականում ոչ:

Գայանե Ասատրյանն ասաց, որ Հովհաննեսը 105 օր զինվորական հոսպիտալում է եղել: Այս ընթացքում նրան գլխի 3 վիրահատություն են կատարել, իսկ այս տարվա մայիսին նախատեսված է չորրորդ՝ պլաստիկ վիրահատությունը, որը պետք է ծածկի նրա գլխի վիրավորումից հետո մնացած հետքերը:

Զինվորական հոսպիտալից դուրս գրվելուց հետո Հովհաննեսը Կարմիր խաչի կենտրոնում վերականգնողական բուժում է ստացել, որից հետո՝ Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտում: Գայանե Ասատրյանի խոսքով՝ որդու հետ շատ են աշխատել կինեզիստները եւ ռեաբիլիտոլոգները, եւ նրանց աշխատանքը պտուղ է տալիս:

Հովհաննեսի գլխի մեջ մտած գնդակը վնասել է խոսքի կենտրոնը, այդ պատճառով նա երկար ժամանակ չէր կարողանում խոսել: Հիմա նա վերականգնողական բուժման շնորհիվ կարողանում է բառեր եւ արտահայտություններ ասել, սակայն դեռեւս ազատ խոսել չի կարողանում:

Այսօր՝ փետրվարի 23-ին, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոսների եւ ուսանողների, ռազմական բժշկության ֆակուլտետի կուրսանտների եւ վիրավոր զինծառայողների ու զինվորական հաշմանդամների հետ: Հանդիպման ընթացքում Հովհաննեսը եւ մյուս զինվորները հայկական արտադրության «Արմթաբ» պլանշետներ են նվեր ստացել:

Հովհաննեսին օգնել ցանկացողները կարող են ֆինանսական օգնություն փոխանցել հետեւյալ հաշիվներին՝

UNIBANK

AMD 24100331042201

USD 24100331042202

EUR 24100331042203

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել