• Latest news

«Էրեբունի» ԲԿ վիրաբույժները փրկել են քնային զարկերերակում լողացող թրոմբով հիվանդի կյանքը (ֆոտո)

24 փետրվարի, 2017  23:47

«Էրեբունի» ԲԿ վիրաբույժները փրկել են քնային զարկերերակում լողացող թրոմբով եւ ինսուլտով հիվանդի կյանքը։  Իր տեսակի մեջ նմանը չունեցող այս վիրահատությունը առաջին անգամ կատարվել է «էրեբունի» ԲԿ-ում, հայտնում է հիվանդանոցի կայքը։

Հիվանդ Մ․Կ․, 65տ, 2016 թվականի դեկտեմբերի 12–ին ընդունվել է «Էրեբունի» ԲԿ-ի նյարդաբանական բաժանմունք ձախ վերջույթներում թուլության գանգատներով։ Ըստ անհապաղ կատարված գլխի եւ պարանոցի անոթների ԿՏ-անգիոգրաֆիայի արդյունքների բժիշկ ռադիոլոգ Հայկ Սիմոնյանի կողմից հայտնաբերվել է կյանքին վտանգ սպառնացող բարդություն՝ աջ ներքին քնային զարկերակում լողացող թրոմբ վահանիկի վրա (ստենոզ 90%) , որն ամբողջովին խցանում էր անոթի լուսանցքը, գլխուղեղի աջ կիսագնդում ինսուլտից առաջացած երկու նոր օջախներով։

Սրտի եւ անոթների վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բ․գ․թ․Մեսրոպ Շատախյանի հետ խորհրդակցելուց հետո որոշվել է կատարել անհապաղ վիրաբուժական միջամտություն։  Ախտորոշումից 30 րոպե անց հիվանդը արդեն վիրահատական սեղանին էր։  Վիրաբուժական թիմը (վիրաբույժներ՝ Շատախյան Մ․Պ, Արզումանյան Ս․Ի․, անեստեզիոլոգ՝ Մուրադյան Ա․Ռ․) կատարել է թրոմբի հեռացում 1×2 չափսերով եւ ներքին քնային զարկերակից էնդարտէրեկտոմիա։

Վիրահատությունը տեւել է 1.5 ժամ, հիվանդը արթնացել է պարզ գիտակցությամբ, առանց նյարդաբանական դեֆիցիտի։

Հետվիրահատական շրջանը անցել է սահուն, առանց բարդությունների, հիվանդը դուրս գրվեց հետվիրահատական երկրորդ օրը։ Դուրս գրվելուց առաջ եւ մեկ ամիս անց անցկացված դուպլեքս սկանավորումը աջ ներքին քնային զարկերակում արյան հոսքի խանգարում չի հայտնաբերել, բոլոր վերջույթներոմ շարժումները առանց սահմանափակումների էին, իսկ հիվանդի ինքնազգացողությունը՝ հիանալի։

Տվյալ դեպքը ակնհայտորեն հաստատում է՝ անոթային պաթոլոգիա հանդիսացող իշեմիկ ինսուլտների ժամանակ գլխուղեղի եւ պարանոցի անոթների անհապաղ վիզուալիզացում անցկացնելու անհրաժեշտությունը նյարդաբանների կողմից։ Միայն այդպես է հնարավոր բուժման ճիշտ ռազմավարության ընտրությունը՝ ինսուլտից հետո անկարողության վտանգի նվազեցման նպատակով, ինչպես նաեւ անհետաձգելի իրավիճակներում հիվանդի կյանքի փրկությունը։

https://www.erebunimed.com/arm/news.more/240

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է