• Latest news

Օրական 10 բաժին միրգն ու բանջարեղենը կարող են երկարացնել կյանքը. հետազոտություն

24 փետրվարի, 2017  15:44

Օրական 10 բաժին մրգի եւ բանջարեղենի օգտագործումը երկարացնում է կյանքը: Նման ենթադրություն են հայտնել Լոնդոնի Imperial college-ի գիտնականները:

Նրանց հաշվարկով՝ այս խորհրդին հետեւելու դեպքում հնարավոր կլինի տարեկան 7.8 մլն վաղաժամ մահ կանխել:

Մեկ բաժինը 80 գրամ է: Գրեթե այսքան են կշռում մեկ բանանը, տանձը կամ երեք թեյի գդալ սպանախն ու ոլոռը:

Օրական 200 գրամ միրգն ու բանջարեղենը նվազեցնում են՝

  • սիրտ-անոթային հիվանդություններից մահացության վտանգը՝ 13%-ով,
  • քաղցկեղի առաջացման վտանգը՝ 4%-ով,
  • վաղ մահացության վտանգը՝ 15%-ով:

800 գրամ միրգն ու բանջարեղենը նվազեցնում են՝

  • սիրտ-անոթային հիվանդություններից մահացության վտանգը՝ 28%-ով,
  • քաղցկեղի առաջացման վտանգը՝ 13%-ով,
  • վաղ մահացության վտանգը՝ 31%-ով:

Փորձագետները նման եզրահանգման են եկել 95 տարբեր հետազոտությունների հիման վրա, որոնց ընթացքում ուսումնասիրել են 22 մլն մարդկանց սննդային սովորույթները: Արդյունքները հրապարակվել են International Journal of Epidemiology ամսագրում:

Գիտնականները նաեւ առանձնացրել են մրգեր եւ բանջարեղեն, որոնք ավելի արդյունավետ են պայքարում տարբեր հիվանդությունների առաջացման վտանգի դեմ: Այսպես, քաղցկեղի պարագայում նախընտրելի է դեղին եւ կանաչ բանջարեղենը, օրինակ՝ սպանախն ու պղպեղը, ծաղկակաղամբը:

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների վտանգը նվազեցնում են խնձորը, տանձը, ցիտրուսները, հազարը:

Մրգերն ու բանջարեղենը նվազեցնում են նաեւ խոլեստերինի մակարդակը, արյան ճնշումը, առողջացնում են արյունատար եւ իմունային համակարգը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական հինգ բաժին միրգ եւ բանջարեղեն ուտել (շուրջ 400 գրամ): Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ հետեւել ԱՀԿ-ի խորհուրդներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել