• Latest news

Հայաստանի առողջապահության նախարարության եւ Ռոսպոտրեբնադզորի միջեւ ստորագրվել է հուշագիր

24 փետրվարի, 2017  18:31

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) միջեւ ստորագրվել է վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության հուշագիր։

Հուշագրի շրջանակներում երկու երկրի միջեւ կզարգանա համագործակցությունը բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության բնագավառում։ Այդ նպատակով տեղեկատվություն կփոխանակվի սանիտարահամաճարակային իրավիճակի միջսահմանային փոխանցման համար վտանգ հանդիսացող վարակիչ հիվանդությունների համաճարակային օջախների առաջացման վերաբերյալ։ Իսկ դրանց առաջացման դեպքում կիրականացվեն համատեղ միջոցառումներ` ուղղված բռնկման վերացմանը եւ վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածման բացառմանը:

Հուշագրի համաձայն կողմերը համատեղ հետազոտություններ կիրականացնեն  վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման, անհապաղ ախտորոշման միջոցների մշակման եւ կիրառման, հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաեւ դեղակայունության ուսումնասիրման նպատակով:

Այժմ համատեղ առաջարկություններ են մշակվում անհատույց նյութատեխնիկական աջակցության եւ կադրերի պատրաստման վերաբերյալ:

Հուշագիրը հիմք ընդունելով` համաձայնագիր է ստորագրվել նաեւ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի եւ Ռոսպոտրեբնադզորի Համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի միջեւ: Վերջինիս շրջանակում արդեն իսկ տարբեր ուղղություններով իրականացվում է 4 գիտահետազոտական աշխատանք։ Այդ նպատակով Մոսկվայում կազմակերպվել են համատեղ սեմինարներ։ Հայաստանից մասնակցել եւ վերապատրաստվել է 20 մասնագետ: Գիտահետազոտական աշխատանքները կավարտվեն 2018թ. վերջին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է