• Latest news

Ճարպակալման պատճառը քնի պակասն է. հետազոտություն

25 փետրվարի, 2017  19:37

Քնի կանոնավոր պակաս ունեցող մարդիկ ճարպակալմանն ավելի են հակված, քան նրանք, ովքեր օրական անհրաժեշտ ժամաքանակով են քնում: Նման եզրակացության են հանգել Վասեդայի համալսարանի եւ Kao Corp. ընկերության ճապոնացի մասնագետները, հայտնում է The Asahi Shimbun-ը:

Նրանց անցկացրած հետազոտությանը 23-25 տարեկան առողջ տղամարդկանց 2 խումբ է մասնակցել: Նրանցից յուրաքանչյուրը 3 օր առանձին սենյակում է եղել, որը հատուկ սարքավորված էր այն նպատակով, որ բժիշկները կարողանան հեշտ չափել մետաբոլիզմի մակարդակը: Առաջին խմբի անդամները 3 օր օրական 7 ժամ են քնել, երկրորդ խմբի անդամները՝ 2 անգամ քիչ: Այդ ընթացքում փորձի բոլոր մասնակիցներին օրվա ընթացքում նույն քանակի սնունդ են տվել եւ պարբերաբար հարցրել են՝ նրանք քաղցի զգացում ունե՞ն:

Երեք օր հետո ստուգել են երկու խմբերի տղամարդկանց հորմոնների քանակը, որոնք պատասխանատու են ախորժակի վերահսկման համար, եւ պարզվել է, որ քնի պակասը բերել է դրանց միանգամից 10 տոկոսով կրճատման: Դա ավելի ուժեղ է նկատվել քնից առաջ ուշ ժամերին՝ հենց այդ ժամանակ է քնի պակաս ունեցող տղամարդկանց մոտ սոված լինելու զգացումը սրվել: Քանի որ նրանք շարունակել են առույգ մնալ, էներգիայի ավելի մեծ կարիք են ունեցել:

Դրա հետ մեկտեղ, նրանց օրգանիզմի վիճակը կարգավորվել է ընդամենը մեկ օր հետո, եթե նրանց հաջողվել է 7-8 ժամ քնել: «Քնի, ֆիզիկական ակտիվության եւ օգտագործվող սնունդի քանակի միջեւ կապն իսկապես շատ ուժեղ է: Քնի պակասի դեպքում ուտելու ցանկությունը հաճախակիանում է, ըստ որում՝ օրգանիզմը շարունակում է նույն քանակի էներգիա ծախսել, ինչպես նախկինում: Արդյունքում՝ սա դառնում է ճարպակալման պատճառներից մեկը»,- պարզաբանել է Վասեդայի համալսարանի պրոֆեսոր Սունաո Ուտիդան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել