• Latest news

Ո՞րն է բնական օճառի առավելությունը

25 փետրվարի, 2017  21:00

Ինչո՞վ է բնական օճառը տարբերվում արդյունաբերականից: Ի՞նչ առավելություններ կամ թերություններ ունի այն: NEWS.am Medicine-ի թղթակիցը փորձել է գտնել այս հարցերի պատասխանը:

Արդյունաբերական օճառի գլխավոր առանձնահատկությունը ցածր գինն է: Հայաստանում սովորական օճառը խանութում կարելի է գնել 150-300 դրամով: Ծախսերը կրճատելու համար գործարաններն էժան հումք են օգտագործում. սովորաբար նախընտրում են այլ արտադրությունից մնացած ամենաէժան կենդանական ծագման յուղ եւ սփրեդ: Դրանք վերամշակում են ալկալիներով, կայունացուցիչներ, կոնսերվանտներ եւ գերակտիվ նյութեր ավելացնում: Որոշ բնական բաղադրիչներ նույնպես ավելացվում են, բայց՝ ոչ մեծ քանակությամբ:

Ստացված խառնուրդը սովորաբար տհաճ հոտ է ունենում, ինչից ազատվելու համար բուրավետ նյութեր եւ ներկանյութեր են օգտագործվում՝ գրավիչ հոտ եւ գույն ստանալու համար: Արդյունքում մենք ստանում ենք լավ փրփրող, հաճելի հոտով եւ գույնով օճառ: Նման օճառը, իհարկե, առողջության համար վտանգ չի ներկայացնում, բայց նաեւ ոչ մի օգուտ չի տալիս մաշկին: Հակառակը, ագրեսիվ բաղադրիչների շնորհիվ կարող է չորացնել մաշկը, ալերգիա եւ բորբոքում առաջացնել:

Բնական օճառն առնվազն 2-3 անգամ ավելի թանկ է արդյունաբերականից, եւ վաճառվում է ոչ բոլոր խանութներում: Հայաստանում ընդամենը մի քանի բնական օճառ արտադրող կա: Դրանցից մեկն էլ «Ա.Կ.Լ. Հովհաննիսյաններ» ոչ մեծ ընկերությունն է, որն արդեն 10 տարի բնական կոսմետիկայի արտադրությամբ է զբաղվում: Ընկերությունն իր արտադրանքը ներկայացրել է «Առողջջապահություն եւ դեղագործություն» ցուցահանդեսի ժամանակ, որը Երեւանում անցկացվում է փետրվարի 24-26-ը:

Ընկերության հիմնադիրներից Լեոն Հովհանիսյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ օճառում իրենք միայն բնական բաղադրիչներ են օգտագործում, ինչպես նաեւ հնագույն տեխնոլոգիաներ, որոնք օգտագործել են մեր նախապապերը:

Որպես բնական օճառի հիմք օգտագործում են բուսական ճարպերը, որոնց օճառի տեսակից կախված այլ բաղադրամասեր են ավելացնում՝ գինի, խաղողի հյութ, եթերային կամ բազային յուղեր (նուշի, չիչխանի, ուղտափուշի, ձիփապտղի եւ այլն), նաեւ խոտաբույսեր, օրինակ՝ երիցուկ կամ վաղենակ: Սկրաբ օճառին ավելացվում է սուրճ կամ վարսակ, որոնք օգնում են մաշկի մեռուկացած բջիջներին թեփոտվել:

Լեւոն Հովհաննիսյանը նշեց, որ տնային օճառը եփում են փայտե հատուկ կաթսաների մեջ, որից հետո այն լցվում է փայտե կաղապարների մեջ, իսկ սառչելուց հետո կտորների է բաժանվում:

Քանի որ նման օճառի մեջ քիմիական բուրավետ եւ այլ նյութեր չկան, այն մաշկի համար ավելի անվտանգ է եւ կարող է օգտագործվել նույնիսկ մանկահասակ երեխաների խնամքի համար: Բնական լավ օճառը ոչ միայն մաշկը մաքրում է, այլեւ այն խոնավեցնում ու փափկեցնում եւ ապահովում մաշկի անհրաժեշտ խնամքը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է