• Latest news

Պրեբիոտիկները ոչ միայն քունն են լավացնում, այլեւ օգնում են սթրեսի դեպքում. գիտնականներ

27 փետրվարի, 2017  17:14

Պրեբիոտիկները օգտակար են ոչ միայն մարսողության համար, այլեւ քունն են լավացնում, նաեւ նվազեցնում են սթրեսի բացասական էֆեկտները: Այս մասին հայտնում են University of Colorado-ի գիտնականները:

Նրանց կատարած հետազոտությամբ պարզվել է, որ սովորական սնունդից բացի պրեբիոտիկներ ստացած առնետների մոտ խորը քնի ժամանակահատվածը, որի ժամանակ օրգանիզմը հանգստանում է ու վերականգնվում, ավելի երկարատեւ է եղել, քան նրանց մոտ, որոնք պրոբիոտիկներ չեն  ստացել:

Ավելին, երբ փորձի ընթացքում կենդանիները սթրես են տարել, պրեբիոտիկներ ստացողների մոտ արագ քնի շրջանները մեծացել են, որն անհրաժեշտ է վերականգնվելու համար:

Գիտնականները նշել են, որ առայժմ չի կարելի խոսել պրեբիոտիկների միանշանակ դրական էֆեկտի մասին, բայց դրանք վնաս չեն պատճառի, հետեւաբար, այնուամենայնիվ, արժե սնունդի մեջ օգտագործել:

Պրեբիոտիկները սննդային մանրաթելեր են, որոնք պարունակվում են որոշ մթերքներում, օրինակ՝ ճարճատուկի, արտիճուկի, հում սխտորի, պրասասոխի եւ սոխի մեջ: Երբ մարդն այս մթերքներն է ուտում, նրա աղիներում բակտերիաները դրանց մեջ պարունակվող մանրաթելերով սնվելու հնարավորություն են ստանում եւ սկսում են ավելի արագ բազմանալ, որը դրական է անդրադառնում աղիների առողջության վրա: Դրանից բացի, պրեբիոտիկների մարսման ընթացքում բակտերիաները նյութեր են արտադրում, որոնք, պրոֆեսոր Մոնիկա Ֆլեշների խոսքով, կարող են դրական ազդել ուղեղի գործունեության վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել