• Latest news

Առաջին տիպի դիաբետով երեխաները կապահովվեն գերկարճատեւ եւ երկարատեւ ազդեցության ինսուլինային անալոգներով

28 փետրվարի, 2017  14:12

Ծառայությունների որակը բարձրացնելուն միտված քաղաքականության շրջանակում նախարարությունն այսուհետեւ առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների եւ երիտասարդների բուժումը կիրականացնի միջազգայնորեն ընդունված առաջադեմ ուղեցույցներով:

«Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» ծրագրի շրջանակում նախարարությունն արդեն իսկ Հայաստանի եւ Արցախի դիաբետ ունեցող բոլոր երեխաներին եւ երիտասարդներին ապահովում է գերկարճատեւ ինսուլինային անալոգով։ Նրանք արդեն կապահովվեն նաեւ երկարատեւ ազդեցության ինսուլինային անալոգով։ Այս երկու ինսուլինների համակցումը ներկայումս համարվում է առաջին տիպի դիաբետի բուժման ամենաարդյունավետ եւ ժամանակակից մեթոդը։ Այս մեթոդի կիրառման շնորհիվ կրկնակի պակասում է ներարկումների անհրաժեշտությունը, բարելավվում երեխաների եւ երիտասարդների կյանքի որակը։ Նման բուժման շնորհիվ նվազում է դիաբետի սուր բարդությունների առաջացման հաճախականությունը, կանխարգելվում են քրոնիկ բարդությունները։ Արդյունքում` տնտեսվում են դրանց բուժման համար անհրաժեշտ պետական ֆինանսական միջոցները։

Նշենք, որ մոտ մեկ տարի առաջ մեկնարկած «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» ծրագրի շրջանակում առաջին տիպի դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդներն ապահովվում են ինսուլինային գրիչ-ներարկիչներով եւ դրանց ասեղներով։ Բուժման արդյունավետությունը չափվում է հատուկ սարքերի եւ թեստ-երիզների միջոցով, տրվում է հստակ գնահատական։

Նորացված եւ հագեցված դիաբետի ուսուցման 4 կենտրոններում կազմակերպվում են դասընթացներ, առաջին տիպի դիաբետ ունեցող երեխաներն ու երիտասարդներն ու նրանց ծնողներն ապահովվում են անհրաժեշտ կրթական նյութերով։

Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաները եւ երիտասարդները շուտով կզգան միջազգային առաջադեմ ուղեցույցներով բուժման արդյունավետությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է