• Latest news

Ասեղնաբուժությունն օգնում է «դաշնակահարի հիվանդության» դեպքում

4 մարտի, 2017  14:22

Ասեղնաբուժությունն իրականում օգնում է  ազատվել «դաշնակահարի հիվանդությունից»՝ դաստակների մշտական ցավից: Պատճառն այն է, որ  նման պրցեդուրաներն ստիպում են ուղեղին ձեռքերի եւ մատների կառավարման ժամանակ  ուրիշ նյարդերի ուղղությամբ «միանալ», ասվում է Brain ամսագրում հրապարակված հոդվածում:

«Ակուպունկտուրան ի հայտ է եկել Չինաստանում հազար տարի առաջ: Չնայած հնագույն լինելուն՝ այն ազդում է նյարդային համակարգի վրա գրեթե այնպես (հատկապես էլեկտրոստիմուլյացիայի հետ միասին օգտագործելիս), ինչպես ժամանակակից էլեկտրոստիմուլյացիան: Վերջին գիտափորձերը ցույց են տալիս, որ այն բթացնում է քրոնիկ ցավը, բայց թե ինչպես է դա լինում՝ դեռ հարց է», -հայտարարել է Հարվարդի համլասրանի աշխատակից Վիտալի Նապադովը:

Այսպես կոչված «դաշնակահարի հիվանդությունը» այսօր բավականին տարածված է աշխարհի զարգացած երկրներում: Դրա զարգացման դեպքում մարդը մատների եւ դաստակի մշտական ցավ է զգում, որը երբեմն ուղեկցվում է մասնակցի թմրածությամբ:

Այն առաջանում է միջին նյարդի ճնշման ժամանակ, որն անցնում է ոսկորների եւ ջլերի միջով դեպի դաստակ: Նյարդը կարող է տարբեր պատճառներով վնասվել՝ հորմոնային խնդիրների, ճարպակալության, արտրիտի, նաեւ անձանց մոտ, ովքեր շատ են օգտագործում դաստակների շարժումը:

Մասնագետները գիտափորձ են իրականացրել  այս հիվանդությամբ տառապող կանանց շրջանում՝ բաժանելով նրանց երկու խմբի: Մի խումբը մի քանի ամիս  իսկական ասեղնաբուժության կուրս է անցել, իսկ երկրորդ խումբը՝ միայն դրա իմիտացիան:

Գիտափորձի սկզբից եւ դրանից կես տարի հետո գիտնականները МРТ-ի օգնությամբ ստացել են կամավորների ուղեղի պատկերումները: Համեմատությունը ցույց է տվել, որ ակուպունկտուրան իսկապես օգնել է ազատվել ցավից եւ բացահայտել է հիվանդների ուղեղի վրա ասեղնաբուժության անսովոր ազդեցությունը:

Մասնավորապես, ձեռքերի շարժումը կառավարող սոմատոսենսորային կեղեւի  МРТ պատկերը ցույց է տվել,որ դրա կառուցվածքը բուժման ընթացքում նկատելի փոխվել է: Գիտնականները ենթադրում են, որ ասեղնաբուժությունն ստիպել է կեղեւի այդ հատվածին  «անջատել»  դաստակի միջոցով ազդանշանններ փոխանցող նյարդը, ինչն հիվանդներին ազատել է ցավից:

Հետաքրքիր է, որ դրական ազդեցություն, թեեւ ոչ այդքան ուժեղ, նակատվել է նաեւ կեղծ ասեղնաբուժության կիառման դեպքում: Սակայն այս դեպքում ուղեղի աշխատանքի կառուցվածքը չի փոխվել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել