• Latest news

Գազավորված ըմպելիքն ու կարմիր միսը կրծքագեղձի քաղցկեղ են առաջացնում. Հետազոտություն

4 մարտի, 2017  16:51

Սննդի մեջ կարմիր մսի եւ գազավորված ըմպելիքի օգտագործումը երիտասարդ կանանց մոտ կարող է կրծքագեղձի քաղցկեղ առաջացնել, պնդում են ամերիկացի գիտնականները:

Նրանք հետեւել են 45204 կանանց: Հետազոտության սկզբում մասնակիցները 27- 44  տարեկան են եղել: Գիտնականները յուրաքանչյուր չորս տարին մեկ գնահատել են մասնակիցների սննդակարգը: Առաջին գնահատումը եղել է 1991 թվականին: Բացի այդ, 1998 թվականին կանայք պատմել են դպրոցում իրենց սննդակարգի մասին:

Մասնագետները փորձել են կապ գտնել դիետայի եւ արյան մեջ բորբոքումների ցուցանիշի միջեւ: Յուրաքանչյուր դիետայի համար նրանք հաշվարկել են բորբոքումների մակարդակը: Հետազոտության ընթացքում 870 կանանց մոտ մինչեւ մենոպաուզայի շրջանը կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել, իսկ 490-ի մոտ՝ պոստմենոպաուզայի շրջանում:

Հետազոտողները կանաց 5 խմբի են բաժանել՝ կախված բորբոքումների մակարդակից եւ դրանց համապատասխան դիետաներից: Հետազոտությունը պարզել է, որ այն կանանց մոտ, որոնց դիետան հասուն փուլում համընկել է բարբոքումների ամենաբրաձր մակարդակի հետ, 35%-ով ավելի բարձր է եղել քաղցկեղի ռիսկը, քան բորբոքման ցածր մակարդակ ունեցողների մոտ:

Գիտնականները նաեւ պարզել են, որ այն կանաց մոտ, որոնց դիետան դեռահասության տարիքում համապատասխանել է բորբոքումների բարձր մակարդակին, մինչեւ մենոպաուզան քաղցկեղի ռիսկը 41%-ով ավելի բարձր է եղել, քան բորբոքումների ցածր մակարդակ ունեցողների մոտ:

Ամենավտանգավորը եղել է քիչ բանջարեղեն, շատ քաղցր ըմպելիքներ, ռաֆինացաված շաքար, կարմիր միս եւ մարգարին պարունակող դիետան:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել